Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը մասնակցեց աշխատանքի տոնավաճառին

19.10.2018

Հոկտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը մասնակցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառին:
Միջոցառումը կայացավ Աշտարակի քաղաքային մշակույթի տան սրահում, որին մասնակցում էին ամենատարբեր ոլորտի ավելի քան 30 կազմակերպություններ, ձեռնարկություններ եւ ընկերություններ: Նրանք ընդհանուր առմամբ ներկայացրին առկա 64 եւ սպասվելիք 24 աշխատատեղեր:
Ողջունելով մասնակիցներին՝ Դավիթ Գեւորգյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է իրականացնել գործատուների եւ աշխատանք փնտրողների հանդիպումը, հանրությանը ներկայացնել մարզի աշխատաշուկայի պահանջարկն ու թափուր աշխատատեղերի առաջարկը: Նա կարեւորեց, որ աշխատանքի տոնավաճառը դրական ազդեցություն կունենա մարզում առկա հիմնական խնդիրներից մեկի՝ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար:
-Աշխատատեղերի խնդիրը առկա է ողջ հանրապետությունում: Արագածոտնում այն առավել զգալի է,- ասաց մարզպետը եւ վստահեցրեց, որ անելու է հնարավոր ամեն ինչ աշխատատեղերի հարցով մարզում հեղափոխական փոփոխությունների հասնելու նպատակով, ինչի համար ակնկալում է հանրության աջակցությունը:
Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ պաշտոնավարման կապակցությամբ եւ գործատուներին հորդորեց առավել թափանցիկ աշխատել, պարբերաբար հրապարակել իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերը եւ ապահովել արդյունավետ համալրում:
Շրջելով տոնավաճառի տաղավարներով՝ Դավիթ Գեւորգյանը ծանոթացավ գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցեց գործատուների եւ աշխատանք փնտրող քաղաքացիների հետ, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել նրանց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:12:21