Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը

18.10.2018

Հոկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը հրավիրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը: Նա նշեց, որ վերջին 5 ամիսներին լինելով տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար՝ հնարավորություն է ունեցել ծանոթանալու մարզի խնդիրներին, որոնք բազմաթիվ են եւ առկա են գրեթե բոլոր ոլորտներում: Մարզպետը դրանք երկու հիմնական մասի բաժանեց՝ օրինականության, արդարության եւ հավասարության հաստատում եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում: Մարզպետը նշեց, որ այս տեսակետի հիմքում ընկած են առաջին հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն տրված առաջադրանքը եւ քաղաքացիների այն սպասելիքները, որոնք առկա են թավշյա հեղափոխությունից հետո:
-Այս խնդիրները մենք անկասկած լուծելու ենք համատեղ,-ասաց մարզպետը եւ ներկայացրեց այն պահանջները, որոնք առաջադրվելու են իր կողմից: Դրանք առաջին հերթին վերաբերում են աշխատանքի հանդեպ ունեցած մոտեցումներին, նորովի մտածելակերպին, եւ, որ ամենակարեւորն է, նոր իշխանության տեսակետներին համահունչ ընթացքին:
Դավիթ Գեւորգյանը ըստ ոլորտների անդրադարձավ առաջնային համարվող հիմնախնդիրներին, ներկայացրեց դրանց լուծման իր մոտեցումներն ու սպասելիքները: Նա հաստատեց այն տեսակետը, որ իր համար բացառվում է օրենքի տառի ցանկացած խախտում, եւ նա անհանդուրժող է լինելու յուրաքանչյուր պարագայում:
-Երբ ես նշանակվեցի Արագածոտնի մարզպետ, մարդիկ ինձանից պահանջեցին հեղափոխությունը վերջապես մարզ հասցնել: Այնպես որ Հայաստանում իրականացվող յուրաքանչյուր փոփոխություն մարզի ամենափոքր հատվածում պետք է զգալի լինի,-ասաց Դավիթ Գեւորգյանը եւ տալով առաջին հանձնարարականները՝ մաղթեց հաջող աշխատանքային օր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14