Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն 05.11.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը անակնկալ աշխատանքային այց կատարեց «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը անակնկալ աշխատանքային այց կատարեց «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ 03.11.2018

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը անակնկալ աշխատանքային այցով գտնվում էր Աշտարակի բժշկական կենտրոնում:

Հոկտեմբեր  ամսին Արագածոտնի մարզում ծնվել է 71 երեխա

Հոկտեմբեր ամսին Արագածոտնի մարզում ծնվել է 71 երեխա 02.11.2018

Արագածոտնի մարզի ծննդատներում 2018 թվականի հոկտեմբեր ամսին գրանցվել է 71 ծնունդ՝ 31 աղջիկ, 40՝ տղա (Աշտարակի տարածաշրջան՝ 5 աղջիկ, 4 տղա, Թալինի տարածաշրջան՝ 11 աղջիկ, 21 տղա, Ապարանի տարածաշրջան՝ 11 աղջիկ, 14 տղա, Արագածի տարածաշրջան՝ 4 աղջիկ, 1 տղա):

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 02.11.2018

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ 02.11.2018թ. կայացած քաղաքացիների հերթական ընդունելությանը մասնակցեց 23 քաղաքացի:

Իրազեկում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 02.11.2018

2018 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին Ծաղկահովիտի համայնքապետարանում տեղի կունենա Ծաղկահովիտ համայնքի ավագանու արտահերթ նիստը: 2018 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Իրինդի համայնքապետարանում տեղի կունենա Իրինդ համայնքի ավագանու արտահերթ նիստը: 2018 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին Անտառուտ համայնքապետարանում տեղի կունենա Անտառուտ համայնքի ավագանու արտահերթ նիստը:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը զգուշացնում է 01.11.2018

Ինքնությունը չպարզված անձինք (նախնական տվյալներով մի կին և մի տղամարդ) Ապարանի տարածաշրջանի մի շարք դպրոցներում ներկայանալով կինոդիտման կազմակերպիչ, իբրև մարզպետին ծանոթ՝ առաջարկել են տոմսեր գնել: Հայտնել են նաև, որ իրենք գործում են մարզպետարանի գիտությամբ, ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների իմացությամբ: Տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը դեպքի մասին հայտնել է իրավապահ մարմիններին: Մանրամասների և քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կատարվածը համարում է խիստ անթույլատրելի, հետամուտ է լինելու նմանօրինակ գործունեության ցանկացած դեպքի բացահայտմանը և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 12:25:26