Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապարան համայնքում իրականացվում են քաղաքային զբոսայգիների և պուրակների վերակառուցման ծրագրեր

21.11.2018

  Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում իրականացվում են քաղաքային զբոսայգիների և պուրակների վերակառուցման ծրագրեր՝ 52.340.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
  Ծրագրերից մեկով բարեկարգվում է Ապարանի Տիգրան Պետրոսյանի անվան զբոսայգին: Կառուցվում են սալիկապատ ճեմուղիներ, մաքրվում են երեսպատված պատերը, կատարվում են բարեկարգման այլ աշխատանքներ: Այգու կենտրոնական մասում սալիկներով հավաքվել է շախմատի պատկերով խճանկար: Բարեկարգմանը հաջորդելու է ծառատունկը, ցանվելու է սիզամարգ:
 Ծրագրի շրջանակում բարեկարգվում է նաև Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրի այգին: Զբոսայգիներում կառուցվելու են հասարակական սանհանգույցներ:
   Շինարարության ավարտից հետո այստեղ ևս կատարվելու է դեկորատիվ ծառերի և թփերի տնկում, սիզամարգի ցանք:
   Ներկայումս աշխատանքների ավելի քան 60%-ը կատարվել է, շինարարությունը շարունակվում է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35