Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը աշխատանքային այց է կատարել Մաստարա համայնք 30.10.2018
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը աշխատանքային այց է կատարել Մաստարա համայնք: Մարզպետը շրջել է «Մաստարչեդո» ՍՊԸ-ին պատկանող պանրի գործարանում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու արտադրատեսականուն: Ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանը մարզպետին ներկայացրել է գործարանի ընդլայնման ծրագիրը, որի արդյունքում կավելանա մթերվող կաթի ծավալը և կստեղծվի 25-30 աշխատատեղ: Շուրջ 20 տարի գործող գործարանն այժմ արտադրում է ավելի քան 15 տեսակի պանիր, որոշ պանրատեսակների միակ արտադրողն է Հայաստանում: Արտադրանքի մի մասն իրացվում է տեղական շուկայում, իսկ մի մասը արտահանվում է Ռուսաստան.....

Իրազեկում 30.10.2018
Արագածոտնի մարզպետարանում ստեղծվել է կադրերի բազա, որը հնարավորություն կտա գործատուներին գտնելու իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերի համար համապատասխան մասնագետներ: Կադրերի բազայում գրանցվելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը (անձնական տվյալներ, կրթության, աշխատանքային ստաժի, բնակության վայրի վերաբերյալ տեղեկատվություն) առձեռն ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին (հեռ. /+374 232/ 35383): Մարզպետարանի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք http://aragatsotn.mtad.am/jhamanakavor/ հղմամբ: Համայնքապետարաններում և մարզպետարանին ենթակա ստորաբաժանումներում թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների վերաբերյալ հայտարարությունները հրապարակվում են մարզպետարանի պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնի «Թափուր պաշտոններ» ենթաբաժնում՝ http://aragatsotn.mtad.am/vacancies/:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին 30.10.2018
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին, Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանին և եզդի ազգի կրթության ոլորտի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ և եզդի ժողովուրդների բարեկամության ամրապնդման, եզդիների իրավունքների, կրոնի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման վերաբերյալ հարցեր: Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը մարզպետ Դավիթ Գևորգյանին դիմեց Արագածոտնի մարզի եզդիաբնակ համայնքներում եզդիերենի ուսուցման գործընթացի կազմակերպման, դասաժամերի բաշխման և կրթության որակի նկատմամբ վերահսկողության ապահովման հետ կապված հարցերով.....

«Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը փոխանցվեց ՀՀ կառավարությանը 29.10.2018
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Գյումրու թիվ 15 դպրոցում մասնակցեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցելո ւպաշտոնական արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, կրթության ոլորտի պատասխանատուներ և այլ հյուրեր....

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Կոշ և Ուջան համայնքների բնակիչների հետ 28.10.2018
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է մարզի Ուջան և Կոշ համայնքների բնակիչների հետ և լսել նրանց խնդիրները: Ուջան համայնքում մարզպետ Դավիթ Գևորգյանը և մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը ծաղիկներ են խոնարհել զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ, ապա բնակիչների ուղեկցությամբ քայլել համայնքի մշակույթի տուն, որտեղ մարզպետը ներկայացրել է տնտեսական զարգացման ու նոր ներդրումների հետ կապված իր տեսլականը, պատկերացումները և պատասխանել է բնակիչներին հուզող հարցերին:

Արագածոտնի մարզի բոլոր ճանապարհներն անցանելի են 27.10.2018
Եղանակի կտրուկ անկման պատճառով Արագածոտնի մարզի բարձր լեռնային տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին եւ 27-ի գիշերը ձյուն է տեղացել: Մայրուղիների անցանելիությունն ապահովելու նպատակով ողջ գիշեր աշխատել են ճանապարհաշինական ընկերությունները: Հոկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ մարզի բոլոր ճանապարհները բաց են: Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։