Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են Թալին քաղաքի փողոցները 03.12.2018
ՀՀ Կառավարության սուբվենցիաների ծրագրերի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքը ներկայացրել է իր ծրագիրը, որով նախատեսված է եղել ասֆալտապատել Սայաթ – Նովա փողոցի վերջնամասը և Տերյան 2-րդ նրբանցքը: «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան կազմակերպվել է մրցութային գործընթաց.....
Իրազեկում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 27.11.2018
2018 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Զարինջայի համայնքապետարանում տեղի կունենա Զարինջա համայնքի ավագանու արտահերթ նիստ: 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին Ագարակի համայնքապետարանում տեղի կունենա Ագարակ համայնքի ավագանու հերթական նիստ: 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 15:30-ին Արագածոտնի համայնքապետարանում տեղի կունենա Արագածոտն համայնքի ավագանու հերթական նիստ:

Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում նոյեմբերի 27/28-ին 26.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունն իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ Ապարան-Երևան ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին` ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 28-ը` ժամը 22։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ուշի, Սաղմոսավան, Օհանավան, Նոր Երզնկա համայնքների ջրամատակարարումը; Պատճառված անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ