Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աղձքի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքները

26.12.2019

Այսօր տեղի ունեցավ Աղձքի միջնակարգ դպրոցի արվեստի խմբակի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ցուցադրության էին ներկայացված կտավներ, տոնածառի խաղալիքներ, փայտե նկարազարդումներ, հուշանվերներ և այլ հետաքրքիր իրեր:
Ամանորյա ցուցահանդես-վաճառքի նպատակն էր ոչ միայն ներկայացնել դպրոցի շնորհալի աշակերտների աշխատանքները, այլև վաճառքից գոյացած հասույթի միջոցով հոգալ դպրոցի կարիքները:
Դպրոցի խնդիրներից մեկը սանհանգույցների վերանորոգումն է: Անհրաժեշտ գումարի զգալի մասը հատկացրել է մարզպետարանը, իսկ աշխատանքների մնացած մասը իրականացնելու համար կօգտագործվի ցուցահանդես-վաճառքից գոյացած միջոցները:
Ցուցահանդես-վաճառքին ներկա էին մարզպետ Դավիթ Գևորգյանը, ԱԺ պատգամավոր @Սերգեյ Մովսիսյանը, համայնքների ղեկավարներ և այլ հյուրեր: Նրանք ևս գնումներ կատարեցին ցուցահանդես-վաճառքի ընթացքում՝ դրանով իրենց ներդրումն ունենալով դպրոցի բարեկարգման գործում:
-Ողջունում եմ Աղձքի միջնակագ դպրոցի այս կարևոր նախաձեռնությունը: Խնդիրների լուծման մեջ շատ կարևոր բաղադրիչ է մասնակցային լինելը: Երբ ուղիղ կերպով դրան մասնակցում են նաև շահառուները, ավելի հոգատար վերաբերմունք են դրսևորում: Սանհանգույցների կամ դպրոցի այլ հատվածի բարեկարգման արդյունքից օգտվելու են այս դպրոցի աշակերտները, ովքեր մշտապես գիտակցելու են, որ դրա հիմքում կա նաև իրենց ներդրումը: Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի կերտելու գործում պետք է հատկապես սրան ուշադրություն դարձնենք: Իսկ քաղաքացին կրթվում, ձևավորվում և կայանում է հենց դպրոցում:
Անկախ նրանից, թե այսօր որքան գումար կհավաքվի, միևնույն է սանհանգույցների բարեկարգման աշխատանքները կատարվելու են լիարժեք, մարզպետարանը պատրաստ է ամբողջ գումարն ապահովել,- ասաց մարզպետը:

Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթը կազմել է 150.450 դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 17:14:34