Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Արագածոտնի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստ

24.01.2020

Արագածոտնի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Արագածոտնի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Արագածոտնի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Դավիթ Գևորգյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածինի կայազորի Աշտարակի բաժանմունքի պետ Արտակ Գրիգորյանը: Քննարկման է դրվել տարկետման, ազատման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը, որոնք ուսումնասիրվել են հանձնաժողովի անդամների կողմից և կազմվել են համապատասխան արձանագրություններ: Քննարկվել են նաև «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերով ծառայության անցնելու ցանկություն հայտնող պատանիների վերաբերյալ մի շարք հարցեր: Ամփոփվել է նաև ձմեռային զորակոչի ընթացքը: Ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները՝ զեկուցվել է, որ Արագածոտնի մարզը պատվով կատարել է զորահավաքային առաջադրանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 13:05:37