Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հայոց բանակի 28-րդ ամյակի առթիվ

29.01.2020

Սիրելի’ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։

Հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որը ձևավորվեց 28 տարի առաջ՝ մեզ համար ճակատագրական պահին:

Արցախյան ազատամարտի տարիներին ծնունդ առած հայկական բանակը մշտապես ապացուցել է իր հզոր և անպարտելի լինելը:
Այսօր մենք խաղաղ ենք, քանի որ հերոսներ են իրենց կյանքը տվել մեր հայրենիքի համար:
Ռազմական գործին նվիրված թանկագի՛ն զինվորականներ, ձեզանով են ամուր մեր հայրենիքի սահմանները։ Ձեր անսպառ հայրենասիրությամբ, ռազմական հմտություններով դուք ապահովել և ապահովում եք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը:
Մեր բանակն առավել հզորացնելու համար այսօր իրականացվում են բարեփոխումների լայնածավալ ծրագրեր՝ նոր սպառազինությունների ձեռքբերման, դիրքերի բարեկարգման, զինվորի սննդի, հագուստի, կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
Շնորհավորում եմ բոլորիս, զինվորականներին մաղթում եմ բարի ծառայություն. խաղաղություն հայոց աշխարհին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34