Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունն օժանդակություն կտրամադրի քաղաքացիներին, որոնք 2020թ․-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ

30.03.2020

Կառավարությունն օժանդակություն կտրամադրի քաղաքացիներին, որոնք 2020թ․-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ՝

հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
հանրային սննդի ծառայություններ,
զբոսաշրջային ծառայություններ,
վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող:

Բացառություն են այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք և/կամ ծխախոտ և/կամ դեղորայք և/կամ ալկոհոլային խմիչք:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50 %-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։
Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով։
Եթե նշված ժամանակահատվածում ԱՁ իրացման շրջանառության 10 %-ը գերազանցում է 68.000 դրամը, ապա աջակցության չափը կլինի ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։

Ծրագրին դիմելու կարգը կներկայացվի մոտակա օրերին։

 

ԱՂԲՅՈՒՐԸ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-05 12:23:29