Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

                     Անաղարտ պահենք հայոց լեզուն

Անաղարտ պահենք հայոց լեզուն 25.02.2012

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ ուշագրավ նախաձեռնությամբ էր հանդես եկել Արագածոտնի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանի մանկական բաժինը: Աշտարակ քաղաքի և Աշտարակի տարածաշրջանի դպրոցների 6-9-րդ դասարանների աշակերտների համար շարադրությունների մրցույթ էր կազմակերպվել ՙՀայոց տպագիր գրքի 500-ամյա պատմությունը՚, ՙԻմ գրադարանը՚, ՙԳրքերի հրաշք աշխարհում՚, ՙՔո ամենալավ խորհրդատուն` գիրքը՚, ՙԻմ հարազատ, իմ հայ լեզու՚ խորագրերով:

Կայացավ տարվա առաջին մարզխորհրդի նիստը 21.02.2012

Փետրվարի 21-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ այս տարվա մարզխորհրդի անդրանիկ նիստը: 2012 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացի մասին զեկուցեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը: Նա ասաց, որ բոլոր՝ 114 համայնքում էլ կազմվել են բյուջեները, և համայնքներն, ըստ էության, պատրաստ են իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց գործառույթները:

Հայկական բանակի 20-ամյակը նշվեց Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան դպրոցում

Հայկական բանակի 20-ամյակը նշվեց Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան դպրոցում 20.02.2012

Մարտական անկոտրում կամքն ու հայրենասիրական ոգին էր թևածում Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 դպրոցի դահլիճում, որտեղ նշվում էր հայոց բանակի կազմավորման 20-ամյակը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ 18.02.2012

Հայաստանի հանրապետական կուսակցության համար առաջիկա հինգ տարիների ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու քաղաքացին` իր խնդիրներով եւ մտահոգություններով: Աշտարակում ՀՀԿ տեղի ներկայացուցիչների հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ գործսդիր մարմնի անդամ, վարչապետ Տրգրան Սարգսյանը:

Արագածոտնի 4 համայքնում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ 13.02.2012

Արագածոտնի մարզի Կոշ, Զարինջա, Հակո եւ Սարալանջ հանայնքներում փետրվարի 12-ին տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Բոլորում էլ ընտրությունները հերթական էին եւ ընտրվեցին գործող համայնքապետերը: Կոշում ընտրողների թիվը 2162-էր, որից քվեարկությանը մասնակցել է 1533-ը: Այստեղ գրանցված թեկնածուներն էին Աշոտ Ենգիբարյանը եւ Հարություն Սուքիասյանը՝ երկուսն էլ անկուսակցական: Կողմ ձայների մեծամասնությամբ՝ 957, համայնքապետ վերընտրվեց Աշոտ Եդիգարյանը: Մյուս թեկնածուի օգտին քվեարկել էր 511 ընտրող:

Արագածոտնի մարզի միջպետական եւ հանրապետական ճանապարհները բաց են 10.02.2012

Վերջին երկու օրվա ընթացքում Արագածոտնի մարզում չի դադարում առատ ձյուն տեղալ, ինչի պատճառով ձյան շերտի բարձրությունը բարձր լեռնային տարածաշրջաններում՝ Արագածում եւ Ապարանում մեկ մետրի սահմաններում է, Աշտարակում եւ Թալինում՝ 25-35 սմ: Տեղումներին զուգահեռ, չեն դադարում ճանապարհների մաքրման աշխատանքները: Գործի է դրվել մարզում առկա ողջ տեխնիկան, որը ներկայումս ապահովում է միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհների անցանելությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28