Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի եւ Հադրութի շրջանի միջեւ կնքվել է հուշագիր

03.07.2012

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության կազմում հունիսի 27-29-ը այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցը աշխատանքային էր, եւ հանդիպումներ տեղի ունեցան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, այլ պաշտոնատար անձանց հետ:
Ս. Սահակյանը այցելեց նաեւ Հադրութի շրջան, որի հետ համագործակցում է Արագածոտնի մարզը: Հունիսի 28-ին Հադրութ քաղաքում տեղի ունեցավ հանդիպում Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վ. Գեւորգյանի հետ: Քննարկվեց ՀՀ Արագածոտնի մարզի եւ ԼՂՀ Հադրութի շրջանի միջեւ փոխհամագործակցության դրվածքը: Նպատակ ունենալով ընդլայնել այդ գործակցության շրջանակներն ու կենսագործունեության ոլորտները, կնքվեց հուշագիր: Համաձայն այդ փաստաթղթի, կողմերի միջեւ կրթամշակութային. մարզական, զբոսաշրջության եւ հանգստի կազմակերպման, գյուղատնտեսության զարգացման, վարչարարության ոլորտում ձեռք բերված փորձի փոխանակման եւ գործունեության մյուս բնագավառներում 2012 թվականի համար նախատեսված է միջոցառումների եւ փոխայցելությունների հստակ ծրագիր:
Մարզպետը ծանոթացավ շրջանի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային, համայնքային ծառայության, այլ ոլորտներում ընթացող աշխատանքներին: Լինելով Տող գյուղում, նա այդ եւ հարակից գյուղերը սպասարկող բժշկական հաստատությանը նվիրեց սառնարան:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34