Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Իմ Հայաստան,, համահայկական փառատոնի մասնակիցները այցելեցին Արագածոտնի մարզ

06.07.2012

,,Իմ Հայաստան,, համահայկական փառատոնի ,,Պարարվեստի օրեր,,-ի շրջանակում Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում հունիսի 5-ին կազմակերպվել է բացօթյա համերգ:
Բացօթյա համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել Ուկրաինայից` ,,Արմենիա,,, ՌԴ-ից` ,,Հայասա,, եւ ,,Արտույտ,,, Լիտվայից` ,,Հայրենիք,, Սիրիայից` ,,Անդրանիկ,,, Թուրքիայից` ,,Մարալ,,, Նիժնի Նովգորոդից` ,,Նաիրի,,, Վրաստանից` ,,Վաչյան,, եւ ,,Անի,,, Իրանից` ,,Կռունկ,, պարային խմբերը:
,,Պարարվեստի օրեր,, փառատոնին մասնակցում են 31 պարախմբեր 14 երկրներից: Հուլիսի 1-ից մեկնարկել են պարախմբերի այցելությունները ՀՀ մարզեր եւ ԼՂՀ: ,,Իմ Հայաստան,, փառատոնի ընթացքում խմբերը համերգային ծրագրերով հանդես կգան ոչ միայն Երեւանում, այլեւ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ելույթներով հանդես կգա 11 պարախումբ (շուրջ 400 հոգի)` Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից, Լիբանանից, Թուրքիայից, Սիրիայից, Հորդանանից, Կանադայից, ԱՄՆ-ից:
Փառատոնի նպատակներն ու խնդիրներն են Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի եւ համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի եւ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը, համագոր¬ծակ¬ցության նոր ձևաչափերի ձևավորմանն աջակցելը, Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը սատարելը, ժամանակակից հայ արվեստի զարգացմանն ու գովազդմանն օժանդակելը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01