Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ 28.12.2011
Սիրելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Պատմություն դարձավ 2011 թվականը: Այն հագեցած էր քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային բազմաթիվ կարեւորագույն իրադարձություններով: Միավորելով իր ուժերն ու կարողությունները, մեր երկիրը նոր ձեռքբերումներ ունեցավ կյանքի բոլոր ոլորտներում:

Ամանորյա շնորհավորանք ` զոհված ազատամարտիկների ընտանիքներին 26.12.2011
Ամանորյա տոնական միջոցառումներն Արագածոտնի մարզում սկսվեցին դեկտեմբերի 25-ին: Մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիսություն Արցախյան պատերազմում մարզի զոհված ազատամարտիկների ընտանիքների համար: Մարզի 4 տարածաշրջաններում` Աշտարակում, Ապարանում, Արագածում եւ Թալինում, ընդհանուր առմամբ, 145 զոհված ազատամարտիկ կա: Նրանց ընտանիքների անդամների, հարազատների մասնակցությամբ տեղի ունացած միջոցառումը յուրօրինակ հարգանքի տուրք էր` ի հիշատակ հայ ժողովրդի նորօրյա հերոսների: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մարզի ղեկավարությունը, քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարներ, բազմաթիվ այլ հյուրեր:

Մարզի ճանապարհները բաց են 22.12.2011
Դեկտեմբերի 22-ին Արագածոտնի մարզում տեղացած ձյունը առանձնակի բարդություն չի առաջացրել երթեւեկության համար: Տեղումներն սկսելուն պես, միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհներին աշխատում են ճանապարհաշինարարները՝ շարունակաբար մաքրելով եւ աղ ու ավազ լցնելով ձյունառատ հատվածներում:

Երիտասարդ խորհրդարանականները՝ Արագածոտնում 19.12.2011
Այս տարվա հունիսի 1-ին ձեւավորվեց ՀՀ Ազգային Ժողովի Երիտասարդ խորհրդարանը՝ իր 131 անդամով, ովքեր ներկայացնում են կուսակցական, հասարակական կազմակերպությունները, բուհերի ուսանողական, ազգային փոքրամասնության եւ ինքնաառաջադրվածների շրջանակները: ՚՚Համագործակցություն՚՚ պատգամավորական խմբի բոլոր՝ 12 անդամները այցելեցին Արագածոտնի մարզ: Խմբում ընդգրկված պատգամավորները ներկայացնում են մարզերը: Այդ թվում՝ նրանցից 2-ը Արագածոտնի մարզն են ներկայացնում:

Բացօթյա տոնավաճառ՝ նվիրված Սուրբ Ծննդին եւ Ամանորին 16.12.2011
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում դեկտեմբերի 15-ին բացվեց բացօթյա տոնավաճառ, որը նվիրված է Ծննդյան տոներին եւ Ամանորին: Ձեռնարկի հեղինակը լիբանանահայեր Տիրան եւ Պիեռ Բաղդադյան եղբայրներն են, ովքեր իրենց մտահղացումն իրականացնելու համար ստացել են մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությունը: Տոնավաճառը բացվել է Սուրբ Կարմրավոր եկեղեցու հարակից տարածքում, որն իր ձեւավորմամբ առանձնակի շուք ու տոնականություն է հաղորդել 7-րդ դարի կառույց հրաշագեղ եկեղեցուն:

Մարզպետը հանդիպում ունեցավ Արագածի եւ Ապարանի տարածաշրջանների բնակիչների հետ 15.12.2011
Դեկտեմբերի 13-ին եւ 14-ին մարզպետ Սարգիս Սահակյանը հանդիպումներ ունեցավ Արագածի եւ Ապարանի տարածաշրջանների բնակիչների հետ: Արագածում նա այցելեց Ծիլքար, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա Թազա, իսկ Ապարանում՝ Շենավան, Արագած, Ծաղկաշեն, Սարալանջ, Լուսագյուղ համայնքներում: Գտնվելով բարձր լեռնային եւ լեռնային բնակավայրերում, այս համայնքներում հիմնականում առկա են այդ գոտուն հատուկ հիմնախնդիրներ: