Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզխորհրդի հերթական նիստը

13.09.2012

Սեպտեմբերի 13-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման եւ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձի, սոցվճարների պարտքերի մարման գործընթացին: Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը տեղեկացրեց, որ տարեսկզբից առ այսօր մարվել է 2 մլն. 737 հազար դրամի աշխատավարձի եւ սոցվճարների պարտք, եւ ներկայումս, ընդհանուր առմամբ, այդ պարտքը կազմում է 13 մլն. 500 հազար դրամ: Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման պատկերը անցած 8 ամիսների կտրվածքով հետեւյալն է. հողի հարկ՝ 153 մլն. դրամ, գույքահարկ՝ 102 մլն դրամ, տեղական տուրքեր՝ 30 մլն. դրամ եւ հողի վարձավճար 54 մլն. դրամ :
Նիստում քննարկվեց նաեւ համայնքներին դիզվառելիք, ազոտական պարարտանյութ տրամադրելու եւ առաջին վերարտադրության աշնանացան ցորենի գումարների հետ վերադարձման, ինչպես գյուղատնտեսական մթերքների մթերման աշխատանքների կազմակերպման գործընթացներին վերաբերող խնդիրները: Ներկայացվեց, որ մարզին, ընդհանուր առմամբ տրվելու է 700 տոննա դիզելային վառելիք եւ 740 տոննա ազոտական պարարտանյութ: Իսկ խաղողի մթերումն իրականացվելու է Պռոշյանի գինու-կոնյակի, Ոսկեվազի գինու գործարաններում եւ ,,Հայասի գրուպ,, ընկերությունում:
Անդրադառնալով նշված հարցերին, մարզպետ Սարգիս Սահակյանը առաջնային համարեց սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի բարձր կազմակերպվածությամբ իրականացումը: Նա համայնքների ղեկավարներին հորդորեց մեծագույն պատասխանատվությամբ մոտենալ դիզվառելիքի, պարարտանյութի ձեռքբերման, աշնանացան ցորենի գումարների հետ վերադարձման ծրագրերին, կազմակերպված իրականացնել գյուղատնտեսական մթերքների իրացումը՝ օգտագործելով տեղի մթերակայանների հնարավորությունները:
Մարզպետը խոսեց նաեւ 84 հայանքում սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին՝ հորդորելով բոլոր համայնքներում ապահովել հանգիստ, արդար եւ թափանցիկ ընտրություններ:
Քննարկվեց նաեւ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնին նվիրված միջոցառման կազմակերպման հետ կապված հարցը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14