Նորություններ
Դպրոցաշինության համար օգտագործվում են բոլոր հնարավորությունները 20.02.2013
Կրթության ոլորտն ընդունելով իբրեւ առանձնահատուկ եւ կարեւորություն ներկայացնող համակարգ, Արագածոտնի մարզում այն դիտվում է որպես մարզի զարգացման ծրագրի գերակա նպատակներից մեկը: Համակարգի ներդաշնակ եւ համաչափ զարգացման համատեքստում առանձնակի տեղ ունի դպրոցաշինությունը: Այդ նպատակով հատկացումներ են կատարվում ինչպես պետական բյուջից, այնպես էլ տեղական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, անհատ բարերարների կողմից: 2012 թվականին մարզի 4 կրթական հաստատությունների՝ Լեռնապարի, Վարդենիսի, Աշտարակի երաժշտական եւ մարզական դպրոցների կառուցման համար ֆինանսավորում է կատարվել պետական բյուջեից...
Արագածոտնի մարզում ՀՀ Նախագահի ընտրությունները սկսվել եւ ընթանում են բնականոն հունով 18.02.2013
Փետրվարի 18-ին առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին Արագածոտնի մարզի բոլոր ընտրական տեղամասերը: Թիվ 14 ընտրատարածքում դրանք 66-ն են, թիվ 15-ում՝ 75-ը: Ընտրատարածքային թիվ 14 եւ 15 ընտրական հանձնաժողովներից տեղեկացրին, որ տեղամասերում առկա են ընտրություններն անցկացնելու պահանջվող բոլոր պայմանները: Տեղամասային հանձնաժողովների անդամներն անցել են համապատասխան դասընթացներ եւ ուսուցումների արդյունքում տիրապետում են ընտրակարգի անհրաժեշտ մանրամասներին: Տեղամասերում սռեղծված են բավարար պայմաններ հանձնաժողովների, ինչպես նաեւ թեկնածուների վստահված անձանց եւ դիտորդների աշխատանքի համար: Ընտրողների ընդհանուր թիվը թիվ 14 ընտրատարածքում 57.780 է, թիվ 15-ում՝ 56 հազար 517: Առավոտյան ժամը 10.30-ի դրությամբ քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Եղանակային պայմանները եւս նպաստավոր են եւ բավարար:
Փետրվարի 14-ին մեկնարկեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին-Կաթնաղբյուր-Դավիթաշեն հատվածի արագընթաց նոր ճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Շինհրապարակում կազմակերպված շրջայցի ընթացքում ,,Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր,, ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու երկրորդ տրանշի արժեքը կկազմի մոտ 170 մլն ԱՄՆ դոլար։

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպումը Արագածոտնի մարզի ընտրողների հետ 14.02.2013
Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 14-ին հանդիպում ունեցավ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Աշտարակի տարածաշրջանների ընտրողների հետ: Անդրադառնալով իր նախընտրական ծրագրում տեղ գտած հիմնադրույթներին, թեկնածուն ապարանցիներին խոստացավ ապագայում հանրապետությունում եւս շարունակել մարզային բժշկական հաստատությունների վերակառուցումն ու վերազինումը:
Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Արագածոտնի մարզի Թալինի ընտրողների հետ 09.02.2013
Նախընտրական քարոոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին այցելեց Արագածոտնի մարզ, հանդիպումներ ունեցավ Թալինի ընտրողների հետ: Թալինցիները պետք է հնարավորություն ունենան արդար վաստակով ապահովել իրենց ընտանիքների ապրուստը: Պետության կողմից տրվող օժանդակությունը գյուղացուն բավարար չէ, բայց որպեսզի այդ աջակցությունը լինի բավարար, անհրաժեշտ է նաեւ մարդկանց մոտ ավելացնել աշխատելու ցանկությունը:
Արագածոտնի մարզի գյուղատնտեսության ոլորտում ցուցանիշները բարձր են 07.02.2013
Գյուղատնտեսության բնագավառում 2012 թվականին Արագածոտնի մարզում ներդրված ընդհանուր գումարը կազմել է 9692.3 միլիոն դրամ: Այդ գումարից 2-րդ հրատապ ծրագրով ոլորտում ներդրվել է 892.9 մլն. դրամ: Նախատեսվել է 16 ծրագիր, որոնք բոլորն էլ ավարտվել են ժամանակին: Ներդրումներն ավելացել են ՀՀ պետբյուջեի, համայնքների բյուջեների, բարեգործական ու հասարակական կազմակերպություննների, տարբեր ԾԻԳ-երի ու անհատների կողմից:


