Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Անկախության տոնը

22.09.2012

Անկախության տոնի կապակցությամբ միջոցառումների լայն ծրագիր է մշակվել Արագածոտնի մարզում, որի համաձայն ներգրավվել են համայնքները, կրթօջախները,մշակույթի օջախները: Տոնական օրվա նախորդող ժամանակահատվածում հանրակրթական դպրոցներում անց են կացվել բաց դասեր, շարադրությունների մրցույթ <<Անկախությունը` փայփայած երազանք>> թեմայով, արագ շախմատի առաջնություն, գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես <<Իմ անկախ Հայաստանը>> թեմայով, տարաբնույթ այլ միջոցառումներ:
Գլխավոր հանդիսությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին, որի կազմակերպիչը Արագածոտնի մարզպետարանն էր: Թատերաբեմը Աշտարակի մարզադաշտն էր, որտեղ, ավանդույթի համաձայն, կազմակերպվեց բերքի տոն: Մարզի քաղաքային եւ գյուղական համայնքերի պատվիրակությունները ներկայացել էին իրենց ազգային-ավանդական ուտեստներով, ծիսական սովորույթներով եւ կոլորիտային կերպարով:
Հյուրասիրությունից հետո սկսվեց համերգային մասը:
Հնչեց մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական խոսքը, որտեղ, մասնավորապես, ասվում էր.
- Անկախության տոնը ամենքինս է՝ համայն հայությանը: Մենք այն նշում ենք ամենայն հպարտությամբ, մեծագույն սիրով, հայրենասիրական պաթոսով, ապագայի հանդեպ լավատեսությամբ: Անցնելով Արցախյան գոյամարտի արյունալի պայքարի ու հաղթանակների միջով, մենք վաստակել ենք ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու իրավունքը: Պետություն, որն այսօր աշխարհին ներկայանում է իր ներքին ու արտաքին հստակ եւ նպատակասլաց քաղաքականությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, միջազգային ամենաներկայացուցչական ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայանում է սեփական հստակ դիրքորոշումներով, վճռականությամբ, հետեւողական ու ազգանպաստ մոտեցումներով:
Այնուհետեւ շնորհավորանքի եւ մազթանքի խոսքեր ասացին փոխմարզպետ Արամ Արսենյանը եւ Աշտարակի քաղաքապետի թեկնածու Արմեն Անտոնյանը:
Հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց հանրապետության ճանաչված երաժշտական համույթների, երգիչների կատարումները:
Հանդիսությունն ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14