Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

23.09.2012

Արագածոտնի մարզի 84 համայնքում սեպտեմբերի 23-ին կայանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ընտրատարածքային թիվ 14 եւ 15 ընտրական հանձնաժողովների հաղորդման համաձայն, առավոտյան ժամը 8.00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը:
Թիվ 14 ընտրատարածքն ունի 61 ընտրատեղամաս: Ընտրողների թիվը 55 հազար 979 է: Այս ընտրատարածքում ընդգրկված 38 համայնքում ընտրվում է համայնքի ղեկավար, 44-ում՝ ավագանի:
Թիվ 15 ընտրատարածքում գործում է 62 ընտրատեղամաս, որտեղ քվեարկող ընտրողների թիվը 49 հազար 17 է: Այս ընտրատարածքում 47 համայնքում կայանում է համայնքի ղեկավարի, 41-ում՝ ավագանու ընտրություն:
Ժամը 12.00-ի դրությամբ ընտրություններն ընթանում են բնականոն հունով՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14