Նորություններ

Մարզպետն ընդունեց ,,Հայ ասպետ,,-ի հաղթողներին 23.10.2013
Արագածոտնի մարզի Ն. Աշտարակեցու անվան դպրոցի թիմը հաղթանակ է տարել ,,Հայ ասպետ,, հեռուստախաղում: Մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով հոկտեմբերի 23-ին հաղթանակած թիմը՝ իր 7 անդամով (5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտներ), հյուրընկալվեց մարզպետարանում: Աշակերտները պատմեցին այն ճանապարհի մասին, որ տարել է իրենց դեպի հաղթանակ: Մրցույթն անցել է երկու փուլով: Առաջին փուլում նրանք հաղթանակ են տարել Գյումրիի եւ Գավառի իրենց հասակակիցներին...
Ոսկե մեդալ՝ Արագածոտնի մարզպետին 21.10.2013
Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացավ համաժողով, որը գյուղատնտեսական ոլորտում հանրապետությունում իրականավցած աշխատանքների յուրօրինակ ամփոփում էր: Ոլորտի ներկայացուցիչներին շնորհավորեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Համաժողովին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Ողջունելով գյուղատնտեսի օրվա կապակցությամբ, մարզպետը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտում մարզի ունեցած ձեռքբերումները: Նա նշեց, որ 2013 թվականին ունեցած ցուցանիշերը էականորեն բարձր են նախորդ տարվանից...

Արագածոտնը հաջողությամբ մասնակցեց «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին 18.10.2013
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսին հաջողությամբ մասնակցեց Արագածոտնի մարզը: Ցուցահանդեսում մարզի տաղավարը ներկայացնում էին մարզպետի տեղակալներ Նունե Մովսիսյանը եւ Մուշեղ Աբգարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ եւ մասնագետներ...
Արագածոտնի բնակիչները կօգտվեն ՙՙԼուլս հայի աչքերինՙՙ ծրագրից 17.10.2013
Արագածոտնի մարզում իր գործունեությունն է սկսել ,,Լույս հայի աչքերին,, ծրագիրը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ ՙՙՀայկական ակնաբուժության նախագիծ՚՚ բարեգործական հիմնադրամի այս ծրագիրը մարզում աշխատելու լավ փորձ ունի, քանի որ մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ վերջին տարիներին այն մարզում պարբերաբար իրականացվում է: ,,Լույս հայի աչքերին,, ծրագրի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 16-ին եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 12-ը: Այդ ընթացքում ծրագրի ակնաբույժների հետ համակարգված աշխատելու են նաեւ տեղի մասնագետները, ովքեր անցել են համապատասխան վերապատրաստում///
,,Բաց դռների օր,,՝ Աշտարակում 15.10.2013
ՀՀԿ Աշտարակի կանանց խորհրդի հերթական ակցիան առողջապահական էր: Հոկտեմբերի 15-ին Աշտարակի բժշկական կենտրոնում հայտարարվել էր ,,Բաց դռներ,,-ի օր: Հիմնական աշխատաժամանակից դուրս աշխատեցին գինեկոլոգիական, աչքի, վիրաբուժական, թերապեւտիկ, քիթ/ կոկորդ/ ականջի, մանկական, սոնոգրաֆիական, էկգ-ի եւ այլ մասնագետները: Մինչեւ երեկո բժշկական կենտրոնի այցելուների տրամադրության տակ էին կլինիկական լաբորատորիայի, սոնոգրաֆիայի, էլեկտրոկարդիոգրամայի եւ այլ կաբինետներն ու սարքավորումները: Կատարվեցին հետազոտություններ, բուժման համար արվեցին անհրաժեշտ նշանակումներ, տրվեցին մասնագիտական ցուցումներ եւ խորհուրդներ...

,,Սուջուխի փառատոն,,` Արագածոտնում 14.10.2013
Արագածոտնի մարզպենտրոն Աշտարակում կայացավ,, Սուջուխի փառատոն,, , որի նախաձեռնողը Հայաստանի Հանրապետական կուսակցության Աշտարակի կանանց խորհուրդն էր: Միջոցառման համար բեմահարթակ էր դարձել Պերճ Պռոշյանի անվան դպրոցի բակը` հարակից պտղատու այգով: Կրթության, առողջապահության, սոցիալական, գաղափարական բնագավառների ոլորտների, հանրակրթական դպրոցների աշխատակցուհիների, եւ անհատ տնտեսուհիների ջանքերով սեղաններ էին բացվել...