Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվեցին Թալինի պոլիկլինիկան եւ Ն. Սասնաշենի մանկապարտեզը

Հիմնանորոգվեցին Թալինի պոլիկլինիկան եւ Ն. Սասնաշենի մանկապարտեզը 05.09.2011

Սեպտեմբերի 2-ին շահագործման հանձնվեց Արագածոտնի մարզի Թալինի պոլիկլինիկան: Այն իրականացվել է ԱՄՆ դեսպանության եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից: Հանդիսավոր բացմանը ներկա էին իրենք` ծրագրի հեղինակները, հյուրեր մարզկենտրոնից եւ մայրաքաղաքից: Ողջունելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանը կարեւորեց ծրագրի իրականացումը, քանզի բուժական սյա հաստատությունը առաջնային եւ մասնագիտական բուժսպասարկում է իրականացնում տարածքի 17.000 բնակիչներին, եւ այսուհետ այդ ծառայությունը նա կմատուցի էապես բարեփոխված հարավորություններով:

Պարգեւատրվեցին լավագույն աշակերտները 02.09.2011

Արագածոտնի մարզի բարձր առաջադիմություն ունեցող մի խումբ աշակերտների համար սեպտեմբերի 1-ը կրկնակի տոն էր: 2011 թվականին հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում լավագույն արդյունք ցուցաբերելու եւ մրցանակակիրներ դառնալու համար նրանք արժանացան պատվոգրերի: Նրանք ներկայացնում էին Աշտարակի ավագ, Ապարանի ավագ եւ թիվ. 2, Աղձքի, Օշականի, Գեղադիրի դպրոցները:

Սեպտեմբերի 1-ը` Արագածոտնում

Սեպտեմբերի 1-ը` Արագածոտնում 01.09.2011

Սեպտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 9-ին բացվեցին Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների դռները: Ուսումնական տարվա առաջին օրը տոնականորեն սկսեցին բոլոր կրթօջախները: Կատարվեցին հանդիսավոր արարողություններ, ասվեցին շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր, որոնց հաջորդած առաջին զանգը ազդարարեց ուսումնառության սկիզբը:

Կայացավ Արագածոտնի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 30.08.2011

Արագածոտնի մարզի կրթական ոլորտում 2010-2011 ուսումնական տարում գործել է 127 պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որից` 121 մարզային ենթակայության հանրակրթական դպրոց, 2 հատուկ դպրոց, 2 արհեստագործական ուսումնարան: Մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 2725 մանկավարժ, որից 2313-ը ունի բարձրագույն մասնագիտական կրթութություն: Ներկայումս մարզի դպրոցները հիմնականում ապահովված են մասնագետ կադրերով:

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30.08.2011

Հարգելի ուսուցիչնե’ր, ծնողնե’ր, սիրելի աշակերտնե’ր Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Գեղեցիկ ու հիշարժան է այս օրը: Մենք վերահաստատում ենք այն սերն ու պաշտամունքը, որ տածում է մեր հիանվուրց ժողովուրդը դեպի գիրն ու գրականությունը, կրթությունն ու գիտելիքները:

Հագուստ եւ գրենական պիտույքներ` երեխաներին 29.08.2011

Արագածոտնի մարզպետարանում օգոստոսի 29-ին մի խումբ երեխաներ ստացան հագուստեղեն, կոշկեղեն եւ գրենական պիտույքներ: Ծրագիրն իրականացվեց հիմնադրամի հերթական նախագծերից մեկի շրջանակում: Շահառուները մինչեւ 10 տարեկան երեխաներն էին` ավելի քան 50 հոգի:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31