Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները եւ առաջիկայում կհանդիպի նաեւ բնակիչների հետ

14.03.2014

Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները եւ դրանց շրջանակում հանդիպումներ է նախատեսում նաեւ համայնքների բնակիչների հետ: Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն:
Իսկ տարածված տեղեկությունները, թե այսօր առավոտյան բնակիչների հետ պետք է հանդիպեր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նման հանդիպման հարց չի քննարկվել, եւ փոխվարչապետն այսօր Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին:
Միաժամանակ խնդիրն ուսումնասիրող հանձնաժողովն ափսոսանք է հայտնում տարաբնույթ շահարկումների եւ ապատեղեկատվության տարածման առնչությամբ, որոնք թյուրիմացության մեջ են գցում համայնքների բնակիչներին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51