Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն` մարզպետի մոտ 05.08.2011

Օգոստոսի 5-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ցուցակագրված 23 քաղաքացուց ընդունելությանը ներակացավ 22-ը:

Այց ՌԴ Լենինգրադի մարզ

Այց ՌԴ Լենինգրադի մարզ 04.08.2011

Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի նահանգապետ Վ. Սերդյուկովի հրավերով ս.թ. հուլիսի 27-ից 30-ը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պատվիրակությունը` մարզպետ Ս. Սահակյանը, փոխմարզպետ Ա. Արսենյանը եւ մարզպետի խորհրդական Ս. Վարդանյանը այցելեցին Լենինգրադի մարզ:

Կիսանդրու բացում

Կիսանդրու բացում 28.07.2011

Արագածոտնի մարզի Օշական համայնքում գործում է երկու մանկապարտեզ: Դրանցից մեկում`ՙԳայանե՚-ում, հանդիսավոր արարողություն էր: Առիթը մանկապարտեզի բակում Գայանե Համբարձումյանի կիսանդրու բացումն էր: Նրա` ում անվամբ կոչվում է մանկապարտեզը:

Արագածոտնում հյուրընկալեցին ՙԱրի տուն՚ ծրագրի մասնակիցներին 27.07.2011

 Հունիսի 26-ին Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչները դիմավորեցին ՙԱրի տուն՚ ծրագրով Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին: Նրանք 17 հոգի են, ովքեր ժամանել են Վրաստանի հանրապետությունից: Ընդ որում, 5-ը Թբիլիսիից են, իսկ 12-ը` Ախալքալաք քաղաքից :   Մարզ ժամանելուն պես, նրանց ուղեկցեցին իրենց հյուրընկալ ընտանիքները` Աշտարակ քաղաքում: Դրանք բոլորն էլ մանկավարժների ընտանիքներ են: Հյուրընկալ ընտանիքների ընտրությունը կատարվել է ըստ նրանց բնակարային պայմանների, ինչպես նաեւ չի...

Հանդիպում Օշականում

Հանդիպում Օշականում 25.07.2011

ՀՀ վարչապետի խոսքով՝ միգրացիան մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ սկսած 1991 թվականից մեր երկրում գոյություն ունի լրջագույն ժողովրդագրական խնդիր: «ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց թիվն այսօր կազմում է 3 մլն, իսկ արտերկրում ներկայում ունենք երկու անգամ ավելի շատ թվով հայրենակից:

Քաղաքացիների ընդունելությունը` Թալինի տարածաշրջանում 23.07.2011

 Թալինի տարածաշրջանի բնակիչների համար ընդունելություն կատարելու նպատակով հունիսի 23-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Թալին: Քաղաքապետարանում կայացած ընդունելությանը մասնակցեց 30 քաղաքացի: Նրանց գերակշիռ մասը` 27 մարդ, ստացավ դրամական օգնություն: Երկու քաղաքացի մարզպետին դիմեցին առողջական հարցերով: Նրանց խնդիրների լուծումը ընթացքի մեջ է: Մեկ քաղաքացու էլ մտահոգում էր բնակարանի վերանորոգման եւ խմելաջրի վարձավճարի հարցը: Դրանք եւս լուծման ընթացքի մեջ են:    

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34