Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակ,,-ը՝ Արագածոտնում

12.03.2014

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հանրապետությունում իրականացվում է «Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակ,,:
Գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով կազմվել է «Բաց դռների օրերի» ժամանակացույց, համաձայն որի մարզի տարածաշրջանային բուժհաստատությունները համագործակցելու են մարզին կցված բժշկական կազմակերպությունների հետ: Բնակչությունը այդ մասին իրազեկվում է համապատասխան բուժհաստատությունների կողմից, ինչպես նաեւ մարզի լրատվամիջոցներում եւ մարզպետարանի պաշտոնական կայքում զետեղված լրատվությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միամսյակի ընթացքում հնարավոր է կանանց դիմելիության մեծ հոսք, «Բաց դռների օրեր» ծրագրում ներգրավված են մարզի ինչպես բժշկական կենտրոնները, այնպես էլ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունները՝ օգտագործելով տեղի մասնագիտական ներուժը:
Միամսյակի ընթացքում առաջնային օղակի բուժհաստատությունների միջոցով ապահովվելու է կանանց ընդունելություն, որի ընթացքում տրամադրվելու է մասնագիտական խորհրդատվություն: Այդ գործընթացում առանձնակի կյարեւորույթուն է տրվելու նրանց գինեկոլոգիական առաջնակի զննմանը: Ըստ անհրաժեշտության, տեղում իրականացվելու է լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Բժշկական ցուցումների դեպքում կտրվի մարզային բժշկական կազմակերպությունների եւ Երևանի մասնագիտացված կենտրոնների հիվանդանոցային բուժօգնության ուղեգրեր:
Կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում բժշկական ցուցումներով մատուցվող բուժօգնությունը, այդ թվում՝ հիվանդանոցային ծառայությունները, կազմակերպվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում սահմանված կազմակերպական ընթացակարգով: Համաձայն այդ ընթացակարգի, բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը իրականացվում է համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա, նրանց սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգրերով: Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված կանանց դեպքում հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը կատարվում է ՀՀ կառավարության 04.03.2004 թվականի N318-Ն որոշման հավելված 2-ի 9-րդ կետով սահմանված չափաբաժինների (2013 թվականի դեկտեմբերի 26-ի N1515-Ն որոշմամբ կատարված լրացմամբ) շրջանակներում՝ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների եւ ՀՀ մարզպե¬տարանների համար բժշկական օգնության եւ սպասարկման տվյալ ծրագրով նախատեսված ծավալների 5-ական տոկոսների սահմաններում, որոնց սպառման դեպքում մարզպետարանի միջնորդագրի հիման վրա նախարարություն ներկայացված ցանկին համապատասխան առողջապահության նախարարության կողմից տրամադրված ուղեգրով՝ ՀՀ առողջապահության նախարարության համար նախատեսված 10 տոկոսի սահմաններում:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51