Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ,,Կանանց դերը գյուղական համայնքներում,, թեմայով համաժողով

18.03.2014

,,Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն,, հասարակական կազմակերպությունը Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կազմակերպեց համաժողով` ,,Կանանց դերը գյուղական համայնքներում,, ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի մարզերի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ծրագիրը նպատակ ուներ բարձրացնել կանանց դերը գյուղական համայնքներում, ներգրավել նրանց հասարակական կյանքի կարեւոր գործընթացներում, օգնել մասնակցելու որոշումների կայացման եւ դրանց լուծման հարցում:
,,Կոալիցիաների եւ համացանցի դերը կանանց հզորացման գործում,, թեմայով զեկուցումով հանդես եկավ կենտրոնի նախագահ Սվետլանա Ասլանյանը: Նա նշեց, որ ծրագրի հաջողության գրավականներից մեկը կանանց հասարակական կազմակերպությունների ցանցի ստեղծումն է, որի հետևողական գործունեությունը կոչված է նպաստելու ուժեղ գյուղական համայնք ստեղծելուն:
Գյուղական համայնքների հիմնախնդիրներին անդրադարձավ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը: Նա ներկայացրեց երեխաների , կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում եւ մարզում առակա հիմնախնդիրները, կարևորեց այդ գործում պետական, հասարակական կառույցների համագործակցությունը, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի աշխատողների համագործակցված աշխատանքը: Նշվեց, որ մարզի 3 քաղաքային համայնքապետարաններ ստեղծել են գենդերային հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովներ:
Մյուս ելույթ ունեցողները կարեւորեցին ակտիվ կանանց միավորման գաղափարը` որը կնպաստի քաղաքացիական հասարակության ուժեղացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51