Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Մեր մեծերը,, ծրագրի շրջանակում Արագածոտնում կայացավ հերթական միջոցառումը

13.03.2014

Հայաստան-սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացնում է ,,Մեր մեծերը,, ծրագիրը, որի նպատակը նոր ձեւավորվող սերնդի մեջ հայրենասիրության արմատավորելն ու հայապահպանությանը նպաստելն է:
Ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվում է միջոցառումների շարք: Դրանցից մեկը բոլորովին վերջերս Բյուրականի Հովհ. Թումանյանի անվան դպրոցում մեծն Թումանյանի ծննդյան 145 ամյակին նվիրված թեմատիկ փառատոնն էր:
Հերթական միջոցառումը կայացավ մարտի 13-ին՝ մարզպետարանի դահլիճում: Այն նվիրված էր գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 145 եւ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ծննդյան 110 ամյա հոբելյաններին:
Մասնակիցների շրջանակը բավականին լայն էր: Ընդգրկված էին մարզի բոլոր տարածաշրջանների դպրոցները: Նրանք ներկայացել էին Գալուստ Գյուլբենկյանին նվիրված ,,Բարեգործությունը սահմաններ չի ճանաչում,, թեմայով գրված շարադրություններով, վայելչագրության աշխատանքներով եւ գեղանկարչական գործերի ցուցահանդեսով՝ ի պատիվ մեծ նկարչի՝ Արշիլ Գորկու:
Ներկայացված աշխատանքները գնահատեց մասնագիտական ժյուրին, որը մանրակրկիտ ուսումնասիրեց բոլոր աշխատանքները եւ արեց համապատասխան եզրակացություն: Այն ներկայացրեց փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին եւ շնորհակալություն հայտնեց ոսուցիչներին, աշակերնտերին եւ նրանց ծնողներին, միջոցառմանը հավուր պատշաճի պատրաստվելու եւ մասնակցություն ցուցաբերելու համար: Այնուհետեւ ներկայացվեցին լավագույն աշխատանքները եւ նշվեց, որ հաղթողները կստանան մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից սահմանված հատուկ պարգեւների:
Շարադրությունների մեջ առաջին տեղը շնորհեց Կոշի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ռուզան Հովհաննիսյանին, երկրորդը՝ Արուճի դպրոցի 10-րդ դասարանցի Մարիամ Հովհաննիսյանյն: Երրորդ մրցանակը տրվեց միանգամից 4 աշակերտի՝ Արթուր Հակոբյանին (Կարմրաշենի դպրոց, 10-րդ դասարան), Ստեփան Սայադյանին (Ոսկեվազի դպրոց, 9-րդ դասարան), Անահիտ Գալստյանին եւ Հասմիկ Գրիգորյանին (երկուսն էլ՝ Արագածավանի թիվ 2 դպրոց, 12-րդ դասարան):
Վայելչագրության մրցույում լավագույն դպրոց ճանաչվեց Աշտարակի թիվ 1 դպրոցը: Իսկ անհատապես հաղթողներ դարձան Բազմաղբյուրի, Արագածավանի թիվ 1, Արտենիի, Ղազարավանի դպրոցների ներկայացրած աշխատաքները:
Գեղանկարչական ցուցահանդես մրցույթի մեջ իբրեւ լավագույն դպրոց ճանաչվեց Արագածավանի թիվ 1 դպրոցը( դասատու՝ Գեւորգ Գեւորգյան): Այս դպրոցից լավագույնս գնահատվեց 9 աշակերտի աշխատանք: Ժյուրիի գնահատմամբ հաղթող ճանաչվեցին նաեւ Աղձքի, Փարպիի, Ագարակի, Բազմաղբյուրի, Բյուրականի, Կարինի, Նոր Եդեսիայի, Քուչակի, Աշտարակի թիվ 3, Ոսկեվազի, Օշականի,, Քուչակի, Արուճի դպրոցները ներկայացնող աշակերտների աշխատանքները:
,,Մեր մեծերը,, ծրագրի շրջանակում առաջիկայում կազմակերպվող միջոցառումները նվիրված կլինեն Սիամանթոյի ծննդյան 136, Կոմիտասի ծննդյան 145- ամյա տարելիցներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51