Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարեկարգվել է Աշտարակի կախովի կամուրջը 14.07.2011

 Մեկամսյա վերանորոգումից հետո շահագործման հանձնվեց Աշտարակի կախովի կամուրջը: Այն կառուցվել է 1979 թվականին եւ իրար է կապում Քասակի կիրճի երկու մասերը` զգալիորեն կրճատելով քաղաքի երկու հատվածների միջեւ եղած հեռավորությունը:   Այն նախատեսված է հետիոտնի համար, որից օգտվում են քաղաքի բնակչությունը, եւ առավելապես` ձախափում գտնվող Պերճ Պռոշյանի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նկատի ունենալով, որ կամուրջը դեպի դպրոց տանող հիմնական ճանապարհն է եւ շահագործումից ի վեր չի...

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ 14.07.2011

 ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ   Մրցույթը կկայանա 17.09.2011 թ. ժամը 14.15-ին, Քաղաքացիական ծառայության խորհրդի շենքում:   Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27.07.2011 թ.   Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդ:   Հասցեն` ք. Երեւան, Տերյան 89, հեռ. /010/ 54-11-38

Գեղաձորի դպրոցը հիմնանորոգման ընթացքի մեջ է 13.07.2011

 Ամառային արձակուրդի ընթացքում Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնքի դպրոցը շինարարական գործընթացի մեջ է: Այստեղ հիմնարորոգում է կատարվում, որն իրականացվում է ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրով:   Իրենց դպրոցի վերանորոգման փաստն առանձնակի ոգեւորությամբ են ընդունել Գեղաձորում, քանի որ Արագածի տարածաշրջանի բարձր լեռնային կարգավիճակ ունեցող այս գյուղում, ուր ձմեռն ավելի քան 5-6 ամիս է տեւում, բարեկարգ եւ ամուր դպրոցի անհրաժեշտությունը առավել...

Արագածոտնում վերապատրաստվում են շախմատի ուսուցիչները 13.07.2011

Արագածոտնի մարզում սկսվել է սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցներում շախմատ առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրսատումը: Մինչ վերապատրաստման դասընթացները, նրանք մասնակցել են մրցույթին, որտեղ էլ հաղթելով, իրավունք են ստացել տարրական դասարաններում շախմատ ուսուցանել:   Ընդհանուր առմամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցում է 96 հոգի, որոնք բաժանված են 3 խմբի: Ըստ տարածաշրջանների, դասընթացներն ընթանում են Աշտարակ, Թալին եւ Ապարան քաղաքներում: Դասերը վարում են շախմատի...

Վերանորոգվում են գյուղական դպրոցները 11.07.2011

    ՀՀ կառավարության` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրով Արագածոտնի մարզում վերանորոգվում է գյուղական համայնքներում գտնվող 5 դպրոց` Նիգավանում, Աշնակում, Արագածավանում, Մուլքիում, Գեղաձորում: Վերջին երեքում շինարարությունն իրականացնում է ՙԵս եւ նա՚ ՍՊԸն: Կազմակերպության ղեկավար Նաիրի Սահակյանի տեղեկացմամբ, բոլորում էլ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին եւ նախատեսված ծրագրերին համապատասխան` պահպանելով աշխատաքների որակական բոլոր...

Դաշտադեմում բացվեց զոհված ազատամարտիկին նվիրված հուշաքար 11.07.2011

 Հուլիսի 10-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում հանդիսավորապես բացվեց Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանի հիշատակին նվիրված հուշաքարը: Ոչ միայն դաշտադեմցիների, այլեւ զոհված ազատամարտիկին բոլոր ճանաչողների համար հուշաքար կառուցելը, հիրավի նվիրական պարտականություն էր, քանզի Գագիկ Բաղդասարյանը մեկն էր այն քաջորդիներից, ով ճակատ էր մեկնել կամովին: Նա ազատամարտին զինվորագրվել է 1993 թվականին, երբ ընդամենը 17 տարեկան էր, մասնակցել ռազմական ամենաթեժ գործողություններին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42