Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայրենիի օրը՝ Օշականի դպրատանը

Մայրենիի օրը՝ Օշականի դպրատանը 21.02.2014

Հայոց պետական տոնացույցում փետրվարի 21-ին նշվում է Մայրենիի օրը: Տոնին նվիրված միջոցառումների շրջանակում մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Օշականի դպրատանը կազմակերպված միջոցառմանը: Օրվա առիթով Օշական էին այցելել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այլ պաշտոնյաներ, մտավորականներ: Արարողությունը սկսվեց Սրբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ուր Տերունական աղոթքից հետո խոնարհումի տորք մատուցվեց Մեսրոպ Մաշտոցի շիրմին, դրվեցին ծաղիկներ, կատարվեց մոմավառություն...

Մարզային գրադարանում թումանյանական օր էր

Մարզային գրադարանում թումանյանական օր էր 21.02.2014

Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանում թումանյանական օր էր: Հայ բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008թվականից սկսած տոնվում է որպես գրքի նվիրատվության օր: Օրվա խորհրդին համահունչ, գրադարանը գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել, գրական – երաժշտական կոմպոզիցիա, մանկական բաժնի ակտիվ ընթերցողների մասնակցությամբ: Երեխաների կատարմամբ հնչեցին բոլորի համար շատ սիրելի բանաստեղծություններ, քառյակներ: Դիտարժան էր նրանց մատուցած բեմականացված հատվածը ,,Անուշ,, պոեմից...

Կկայանա մարզխորհրդի նիստ 14.02.2014

Փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգ՝ 1. Գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին /զեկ. մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/: 2. 2014թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացի մասին/ զեկ. մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ /: 3. Կրոնական կազմակերպությունների կողմից մարզի համայնքներում կատարած կամ կատարվելիք աշխատանքների մասին: /զեկ.` ՏԻՄ վարչության պետ Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ/...

ԿՍՏԵՂԾՎԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 14.02.2014

ՀՀ վարչապետի 2014 թվականի փետրվարի 10- N 85 - Ա որոշմամբ ստեղծվելու է ՀՀ մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ: Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնք¬ներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելը և խթանելը, երիտասարդական քաղաքականության համակարգված, հասցեավորված ու նպատակային իրականացմանն աջակցելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակ-ցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպու¬թյուն¬¬ների գործունեությանը նպաստելն է՚՚՚

Արագածոտնի մարզպետն ընդունեց Ֆրանսիայի դեսպանին

Արագածոտնի մարզպետն ընդունեց Ֆրանսիայի դեսպանին 13.02.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին: Ընդունելությանը ներկա էին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը: Ողջունելով մեծարգո հյուրին, մարզպետը նշեց, որ Արագածոտնի մարզը Ֆրանսիայի հետ բարեկամության լավ ավանդույթներ ունի: Տարիներ շարունակ արդյունավետորեն ընթանում են փոխգործակցության ծրագրերը Թալին եւ Բուրգ Լե Վալանս քաղաքների, ինչպես նաեւ Օշական գյուղական համայնքի եւ Ալֆորվիր քաղաքի միջեւ...

Այցելություն Հիվանդի օրվա կապակցությամբ

Այցելություն Հիվանդի օրվա կապակցությամբ 12.02.2014

Փետրվարի 11-ը Հիվանդի համաշխարհային օրն է: Այն դիտվում է որպես սոցիալական քայլ, որի նպատակն է աջակցել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հիվանդի համաշխարհային օրը նշվում է 1993թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի նախաձեռնությամբ: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետի տեղաակալ Նունե Մովսիսյանը այցելեց Աղձք՝ հանդիպելու բուժքույր Կիմա Ջանոյանին: Թե՛ տեղի, եւ թե՛ հարեւան գյուղերի բնակչության համար նա բարեգթության, մարդասիրության եւ լավատեսության խորհուրդն ունի: Հիվանդներին նա ցուցաբերում է ցանկացած պարագաներում աջակից լինելու, առաջին օգնության հասնելու պատրաստակամություն: Եվ այդպես՝ արդեն շուրջ 60 տարի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28