Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապրիլի 19-ը Արագածոտնի մարզում համընդանուր շաբաթօրյակի օր է

14.04.2014

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ ապրիլի 19-ին մարզում հայտարարված է համընդանուր շաբաթօրյակ: Համայնքապետարանների, կրթական եւ առողջապահական հիմնարկների, պետական, հասարակական այլ կառույցների աշխատակիցները, համայնքների բնակիչները կմասնակցեն տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքներին:
Կմաքրվեն, կբարեկարգվեն Հայրենական եւ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանները, հուշահամալիրները ու դրանց շրջակայքը, կկատարվի ծառատունկ, կկատարվեն նախապատրաստական աշխատանքներ՝ մայիսյան տոները հավուր պատշաճի դիմավորելու համար:
Աշխատանքների կազմակերված ընթացքը կհամակարգվի մարզպետարանի կողմից: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ բոլոր համայնքներում ներկա կլինեն մարզպետարանի աշխատակիցները, ովքեր կաջակցեն շաբաթօրյակի արդյունավետ իրականացմանը: Նշենք, որ նրանք համապատասխան համայնքներում համակարգում են նաեւ սանիտարական միամսյակի աշխատանքները, որ, ավանդույթի համաձայն, իրականացվում է մարտ-ապրիլ ամիսների ընթացքում: Այդ ժամանակահատվածում ուշադրության կենտրոնում են հատկապես հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների, դրանց հարակից գտնվող հասարակական սննդի եւ այլ կառույցների շրջակայքի մաքրման աշխատանքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51