Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

23.04.2014

Սիրելի հայրենակիցնե՛ր, ապրիլի 24-ը հիշատակի օր է համայն հայության համար: Հայրենիքում եւ սփյուռքում սերունդները գլուխ են խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր բյուրավոր նահատակների հիշատակի առջեւ:
1915թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործվեց մարդկության դեմ ուղղված մեծագույն ոճիրներից մեկը: Ոճիր, որն, ըստ էության, քաղաքակիրթ աշխարհի կողմից ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլեւ չճանաչվեց ու չդատապարտվեց՝ այդպիսով հիմք դառնալով հետագայում նոր ցեղասպանությունների կրկնության:
Երրորդ հազարամյակի սկզբին Հայաստանը վերստին առաջնահերթ խնդիր է դիտում ցեղասպանությունների կանխմանն ուղղված միջազգային քաղաքական կամքի դրսեւորումը եւ մարդկությանը կոչ անում միասնական ջանքերով դատապարտելու հայ ժողովրդի հանդեպ գործած ցեղասպանությունը:
Վերջին տարիներին Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է, ինչն անչափ կարեւոր է ժամանակակից աշխարհում ցեղասպանության հանցագործության կանխարգելման, միջազգային անվտանգության համակարգի ամրապնդման ու քաղաքակրթությունների երկխոսության խթանման առումով:
Մեկ տարի հետո լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ հայերի դեմ իրականացված եղեռնագործության 100-ամյակը: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու ղեկավարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը շարունակում են պահել մեր արտաքին քաղաքականության օրակարգում՝ միաժամանակ վերահաստատելով բոլոր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու, համագործակցության ձգտումը եւ հզոր պետություն, քաղաքակիրթ, ժողովրդավարական արժեքներ դավանող հասարակություն կերտելու վճռականությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11