Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ,,Փոքր Մհեր,,-ի ռազմաուսումնական հավաքը

10.04.2014

,,Փոքր Մհեր,, կրթահամալիրը Արագածոտնի մարզկենտրոնում կազմակերպեց ռազմաուսաումնական հավաք: Այն անցկացվեց Աշտարակի Պերճ Պռոշյանի դպրոցում: Մասնակցում էին Աշտարակի թիվ 1,2, 3, 4, Օշականի, Ագարակի, Թաթուլի, Շենավանի, Ոսկեվազի, Արտենիի, Արագածավանի, Ն, Սասնաշենի, Ապարանի թիվ 2 եւ Ծաղկաշենի դպրոցները: Թիմերը բաղկացած էին 12-ական աշակերտից:
,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի թիմը ներկայացավ ռազմաուսաումնական ցուցադրությամբ, իսկ մարզի դպրոցների թիմերը ՆԶՊ առարկայի շրջանակում իրենց ուժերը չափեցին 9 մարզաձեւերից: Նրանք մեծ ոգեւորություն եւ հետաքրքրություն դրսեւորեցին բոլոր մրցաձեւերում: Համառ մրցակցություն ծավալվեց հատկապես դահուկներով քայլքի, շարային քայլքի, առաջին բուժօգնության, պարանի ձգումի, նռնակի նետումի, ինտելեկտուալ հարցերի ժամանակ:
Ամփոփելով արդյունքները, ,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի ղեկավարությունը լավագույնը ճանաչեց եւ հաղթական գավաթները հանձնեց Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4, Թաթուլի եւ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51