Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որոշվեց Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլի հաղթողը

15.04.2014


Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում, Պերճ Պռոշյանի անվան դպրոցի մարզադաշտում կայացավ ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային եզրափակիչ փուլը: Մասնակիցները Աշտարակի, Ապարանի, Արագածի եւ Թալինի տարածաշրջանները ներկայացնող թիմերն էին, որոնց կազմում էին 1-6-րդ դասարանների աշակերտները:
Մինչ մարզայինը, նախապես կայացել էին ներդպրոցական եւ տարածքային փուլերը, որտեղ հաղթանակ տարած դպրոցների թիմերն էլ մասնակցեցին եզրափակիչ փուլին: Դրանք էին Աշտարակից՝ Պերճ Պռոշյանի անվան, Թալինից՝ Թաթուլի, Ապարանից՝ Ծաղկաշենի եւ Արագածից՝ Մելիքգյուղի դպրոցները: Աշակերտները մրցեցին վազք, հեռացատկ, ձգումներ, գնդակի նետում, խաղային փոխանցումավազք եւ այլ մրցաձեւերից: Ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչվեց Ծաղկաշենի թիմը, որն էլ մարզը կներկայացնի հանրապետական մրցույթին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51