Նորություններ
Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 18.11.2016
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ այսօր տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Ելնելով օրակարգի առաջին հարցից, մարզպետներն ըստ մարզերի զեկուցել են մարզերում իրականացվելիք կառավարության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիրը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների պատվիրակման մոդելները (աղբահանություն, լուսավորություն): Նախարար Դավիթ Լոքյանն անդրադարձել է ՀՀ մարզպետարանների գործունեության գնահատման առանցքային ցուցանիշերին...
Ականների վտանգի իրազեկման դասընթաց 17.11.2016
Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղքաներում իրականացվեց Ականների վտանգի իրազեկման (ԱՎԻ) դասընթաց: Ծրագիրն իրականացվեց ,,Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամ,,-ի , ,, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն,, ՊՈԱԿ-ի համագործակցությամբ եւ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ: Ականների վտանգի իրազեկման ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների ուսուցիչներին իրազեկել Հայաստանում առկա ականային վտանգի, դրանից խուսափելու և ճիշտ վարքագիծ դրսևորելու կանոնների վերաբերյալ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ստացված գիտելիքները փոխանցեն երեխաներին...
Կայացել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը 15.11.2016
Նոյեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՀՀ ազգային ժողովի և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզերի և համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հյուրեր։ Հանդիսավոր նիստին ներկա է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և շնորհավորական խոսք հղել հոբելյանի առթիվ...

ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման հարցերի քննարկում 04.11.2016
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում անցկացվեց դասընթաց-քննարկում` ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման վերաբերյալ: Մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները: Դասընթացը վարում էր ԵՄ փորձագետ Ալեք Կարաևը...
Նոյեմբերի 2-ին Արագածոտնում տեղի է ունեցավ քննարկում մարզի զարգացման ռազմավարական, ինչպես նաև համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ՏԿԶ նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, ՏԿԶ նախարարության պաշտոնատար անձինք, մարզի զարգացման ռազմավարության նախագծի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խումբը, մարզի համայնքների ղեկավարներ...
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հոկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 02.11.2016
Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.հոկտեմբեր ամսին գրանցվել է 88 ծնունդ: Նրանցից 42-ը աղջիկ է, 46-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 24 երեխա՝ 12 աղջիկ, 12 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 12 աղջիկ, 20 տղա՝ ընդամենը 35 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 14 աղջիկ, 9 տղա, ընդամենը` 23, ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 6 ծնունդ` 1 աղջիկ, 5 տղա: