Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գաբիել Գյոզալյանի շնորհավորանքը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

21.06.2017

Հարգելի բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Բժիշկները եզակի մասնագետներից են, ովքեր գործունեությունից առաջ երդվում են` պարտավորվելով բուժելուց զատ գթասրտությամբ վերաբերվել հիվանդին, չմոռանալ, որ գործ ունեն նրա կյանքի ու ամենաթանկ արժեքի` առողջության հետ։ Կոչումով բժշկին բոլոր ժամանակներում էլ բնորոշ է եղել անկեղծ կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը, հիվանդի ցավը խորապես վերապրելով` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելը։
Շնորհավորում եմ մեր երկրի բոլոր բուժաշխատողներին, բոլոր նրանց, ովքեր իրենց անձնվեր աշխատանքով ապահովում են մեր հասարակության առողջությունը: Ցանկանում եմ բոլորիդ մասնագիտական ձեռքբերումներ, անձնական երջանկություն, առողջություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01