Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայր հողն իր գիրկն առավ եւս մեկ քաջորդու. կայացավ Վարդան Ծովակի Սարգսյանի հուղարկավորությունը

19.06.2017

Հուլիսի 16-ին հակառակորդի դավադիր կրակոցից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում մահացու վիրավորումներ ստացան ՊԲ 20-ամյա զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը եւ Վարդան Ծովակի Սարգսյանը:
Վարդան Սարգսյանը Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր: Մասնագիտությամբ նա երաժիշտ էր, ավարտել էր Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դուդուկի բաժինը եւ զորակոչվել բանակ: Երեք երեխա ունեցող ընտանիքում միակ արու զավակն էր:
Հուլիսի 18-ին հայրենի Լուսագյուղում տեղի ունեցան հերոսի հոգեհանգստի, իսկ հաջորդ օրը՝ հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, իշխանության, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ողջ Լուսագյուղի, հարակից համայնքների եւ մարզի հանրությունը:
Նախագահ Բակո Սահակյանի՝ հունիսի 17-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վարդան Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի նախաձեռնությամբ Սարգսյանների ընտանիքին կտրամադրվի ֆինանսական հատկացում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01