Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղկաձոր մեկնեց երեխաների առաջին խումբը

19.06.2017

Հունիսի 19-ին, վաղ առավոտյան դեպի Ծաղկաձոր ուղեւորվեցին բարձրակարգ ավտոբուսները՝ տանելով ,,Լավա աղբյուր,, մանկական ճամբարում հանգստանալու մեկնող երեխաների առաջին հերթափոխին: Նրանք 105-ն են, ովքեր ճամբարում կմնան մինչեւ հուլիսի 8-ը:
Դեպի ճամբար երեխաներին տեղափոխումը կատարվեց մարզպետարանի կողմից` ապահովելով հանգիստ եւ անվտանգ ուղեւորություն: 
Արագածոտնի մարզից այս ամռանը Ծաղկաձորում կհանգստանա 355 երեխա: Նրանց մեջ են զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ , բազմացավակ ընտանիքներին: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ, նախապես ուսումնասիրվել է համայնքներում առկա համանման կարգավիճակ ունեցող երեխաների ցանկը, որպեսզի հանգստացողների մեջ ընդգրկվեն առավել կարիքավորները, ներգրավելով մարզի բոլոր տարածաշրջանները:
Երեխաների առաջին խմբին կփոխարինի երկրորդը` 125 հոգի: Նրանց համար հանգստի օրեր են նախատեսված հուլիսի 8-ից մինչեւ օգոստոսի 27-ը: Երրորդ հերթափոխի երեխաները՝ դարձյալ 125 հոգի, Ծաղկաձորում կլինեն հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 15-ը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 16:16:56