Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ հանդիպում ոստիկանության համակարգի ղեկավարության հետ

22.06.2017

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, տարածքային բաժինների ղեկավարների մասնակցությամբ:
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին՝ համագործակցված աշխատանքի եւ նման հանդիպումներ կազմակերպելու համար: Նա նշեց, որ նախորդ հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը հիմնականում լուծում են գտել: Դրանցից, մասնավորապես առանձնացվեց համայնքների մուտքերի մոտ տեսանկարահանող սարքերի տեղադրման գործընթացը, որը ներկայումս շարունակական փուլում է:
Մասնակիցներին ներկայացվեց ոստիկանության մարզային վարչության եւ բաժինների հաշվետվությունը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Նշվեց, որ նշված ժամանակահատվածում արձանագրված հանցագործությունները հիմնականում ունեցել են սոցիալական բնույթ, որոնք բխել են կենցաղային խնդիրներից: Անդրադարձ կատարվեց տարբեր հանցատեսակների վերաբերյալ թվային վերլուծություններին եւ կարեւորվեց դրանց բացահայտման, ինչպես նաեւ կանխարգելման ուղղությամբ մարզի ղեկավարության, համայնքապետերի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Ամփոփելով քննակված հարցերը, Գաբրիել Գյոզալյանը շնորհակալություն հայտնեց համակարգի հետ համագործակցված աշխատանքի համար եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցությունը համակարգում իրականացվող աշխատանքներին: Մարզպետը առանձնացրեց ,, Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում իրականացված արդյունավետ աշխատանքին, թափառող շների դեմ պայքարին, արոտավայրերի օգտագործման գործընթացին, ճանապարհների հարակից տարածքներում առկա կառույցների օրինականությանը վերաբերող եւ հասարակական կարգի պահպանման հետ կապված այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24