Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամանորյա ավանդական միջոցառում՝ Ապարանում

Ամանորյա ավանդական միջոցառում՝ Ապարանում 16.01.2017

Ավանդույթի համաձայն, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում արդեն Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոնակատարությունները միասնաբար նշվում է հին նոր Տարվա օրը: Այս տարի այն տեղի ունեցավ հունվարի 15-ին: Քաղաքի՝ ընդարձակ բեմահարթակի վերածված հրապարակում ապարանցիներից բացի հյուրընկալվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր հարեւան համայնքներից, մարզկենտրոնից եւ մայրաքաղաքից: Հոգևոր դասի ներկայացուցիչների աղոթքով, օրհնությամբ բացվեց տոնակատարությունը: Իրենց բարեմաղթանքներով ներկաներին ողջունեցին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, > հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը և այլ հյուրեր...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում դեկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 11.01.2017

Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.դեկտեմբեր ամսին գրանցվել է 57 ծնունդ: Նրանցից 27-ը աղջիկ է, 30-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 20 ծնունդ՝ 9 աղջիկ, 11 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 15 ծնունդ, 9 աղջիկ, 6 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 18 ծնունդ, 7 աղջիկ, 11 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 2 աղջիկ, 2 տղա:

Մարզի բոլոր ճանապարհները բաց են 10.01.2017

Հունվարի 10-ին, ժամը 11.00-ի դրությամբ Արագածոտնի մարզի բոլոր ճանապարհները բաց են: Չնայած Աշտարակ քաղաքում սառը հոսանքներն ու մառախլապատ եղանակը տեւական ժամանակ շարունակում են իշխել, այդուհանդերձ, ինչպես այստեղ, այնպես էլ մարզի մյուս բնակավայրերում շարունակվող մաքրման աշխատանքների արդյունքում բոլոր ճանապարհները բաց են եւ անվտանգ՝ երթեւեկության համար: Նախորդ օրը բքի պատճառով առանձնակի դժվար կացություն էր ստեղծվել Նիգավան համայնքում սակայն իրականացվող աշխատանքների շնորհիվ այդտեղ եւս նուն օրը ապահովել է երթեւեկը:

Սկսվեց 2017 թվականի ձմեռային զորակոչը 10.01.2017

Արագածոտնի մարզում հունվարի 8-ին մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը: Մարզկենտրոն Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատում հունվարի 10-ին հանդիսավոր պայմաններում Հայկական բանակ ճանապարհեցին նորակոչիկների առաջին՝ 25 հոգանոց խմբին: Այդ կարեւոր իրադարձությանը նորակոչիկների հարազատները միայնակ չէին մասնակցում: Զինկոմիսարիատ էին եկել մարզի եւ քաղաքի ղեկավարությունը, ուժային կառույցների ղեկավարները, այլ պաշտոնյաներ, հոգեւորականներ...

Մարզի դպրոցներում ընթանում է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը 10.01.2017

Արագածոտնի մարզի դպրոցների 3-12-րդ դասարաններում հունվարի 9-ից սկսել է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից հղված շրջաբերականի հանաձայն, այն դպրոցներում, հատկապես գյուղական համայնքներում, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսվելու են առավոտյան ժամը 10:00-ից` 30 րոպե տեւողությամբ դասաժամերով: Դպրոցներում առկա ջերմաստիճանի խնդիրը գտնվում է մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով համայնքների դպրոցներից ամենօրյա պարբերականությամբ մարզպետարան է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 29.12.2016

Թանկագի՛ն հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Պատմության գիրկն անցավ եւս մեկ տարի: 2016 թվականը մարդկության պատմության մեջ կմնա իբրեւ աշխարհա-քաղաքական, հոգեւոր-մշակութային կարեւոր իրադարձություններով հարուստ տարի: Հայ ժողովրդի համար տարին արժեւորվեց իբրեւ հայրենասիրական ոգու վերահաստատման, ազգային արժեքների գնահատման եւ ապագայի հանդեպ վճռականության ու լավատեսության դրսեւորման ժամանակաշրջան ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50