Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի դպրոցականների հաջողությունները՝ Technovation Challenge միջազգային մրցույթում

25.07.2017

Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցել է Technovation Challenge միջազգային մրցույթին, որին մասնակցել են նաեւ մարզի դպրոցականները: Այդ շրջանակում Կարբիի դպրոցի One Step Ahead թիմի մշակած հավելվածը հաղթող է ճանաչվել «Կրթություն» անվանակարգում:
«Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» ծրագրի մրցույթում թիմը ներկայացրել է Armenian Sign Language («Հայերեն ժեստերի լեզու») բջջային հավելվածը եւ ճանաչվել հայաստանյան մրցույթի հաղթող` ստանալով հայաստանյան գլխավոր մրցանակը (Tecnovation Armennia Regional Grand Prize 2017): Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 դպրոցի թիմը եւս հաջող մասնակցություն է ունեցել եւ 36 թիմերի մեջ ծավալված մրցույթում անցել է եզրափակիչ փուլ:
Նախագիծն իրականացվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ: Հայաստանի դպրոցների 10-ից 18 տարեկան աշակերտուհիները հնարավորություն են ունեցել մասնակցելու տեխնոլոգիական ձեռներեցության աշխարհի խոշորագույն Technovation ծրագրին: Ծրագրի 12 շաբաթների ընթացքում աղջիկների մինչև հինգ հոգանոց թիմերն ուսումնասիրել են ՄԱԿ-ի առաջարկած վեց թեմաներից (բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն) որևէ մեկը, դիտարկել թեման իրենց համայնքի համատեքստում և մենթոր-ուսուցիչների առաջնորդությամբ ձեռք բերելով համապատասխան հմտություններ, ստեղծել այդ խնդրի լուծմանն ուղղված բջջային հավելված։ Մրցույթ-դասընթացին մասնակցել է 36 թիմ, կիսաեզրափակիչ է անցել 22-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17