Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի մոտ

26.07.2017

 Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց կառավարության, ՏԿԶ եւ այլ նախարարությունների կողմից տրված հանձնարարականները, եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին դրանց կատարման ընթացքի մասին: Նշվեց, որ ընթանում են ,, Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները: Բոլոր համայնքներն ունեն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններ: Հստակեցված են մարզպետարանի կողմից համայնքներին կցված պատասխանատուների անունները, ի մի են բերված առկա տեխնիկական միջոցները:
Քննարկվեց նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Դրանց մեջ առանձնացվեցին Սուսեր համայնքի պոմպակայանի, Թլիկ համայնքի խմելու ջրի, դպրոցների եկամտահարկերի պարտավորությունների կատարման, ոռոգման ջրի մատակարարման հարցերը: Դրանց վերաբերյալ տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Աշոտ Սիմոնյանը ՏԻՄ վարչության պետին հանձնարարեց կազմել խոշորացվող համայնքների հետ հանդիպման ժամանակացույց: Մարզպետի մեկ այլ հանձնարարականով հանդիպում կկայանա հրատապ ծրագրի իրականացման մեջ ընդգրկված շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01