Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղկաձոր ճանապարհեցին երեխաների վերջին խմբին

27.07.2017

Հուլիսի 27-ին Ծաղկաձորի ,,Լավա աղբյուր,, մանկական ճամբար մեկնեց Արագածոտնի մարզի երեխաների վերջին խումբը՝ բաղկացած 125 հոգուց, ովքեր այնտեղ կմնան մինչեւ օգոստոսի 15-ը:
Կառավարության կողմից կազմակերպվող ամենամյա այս ճամբարը նախատեսված է զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ , բազմազավակ ընտանիքների երեխաների համար: Ծրագիրը մարզում համակարգվում է մարզպետարանի կողմից՝ ներառյալ հանգստի մեկնոց երեխաների ցուցակների ուսումնասիրությունը, նրանց դեպի ճամբար եւ այնտեղից դեպի մարզկենտրոն տեղափոխումը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով հատուկ հետեւողականություն է իրականացվում ճամբարում գտնվող երեխաների առօրյային նկատմամբ:
Առաջին խումբը ճամբարում հանգստացել է հունիսի 19-ից հուլիսի 8-ը, երկրորդ խումբը` հուլիսի 8-ից մինչեւ հուլիսի 27-ը: Այս ամռանը մարզից , ընդհանուր առմամբ, Ծաղկաձորում հանգստացավ 355 երեխա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14