Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուլիսի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին մարզերը կունենան մաքրման ենթակա տարածքների քարտեզները

26.07.2017

Հուլիսի 29-ին կայանալիք երկրորդ համապետական շաբաթօրյակին ընդառաջ կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի մարզային ներկայացուցիչների հետ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի ընթացքի մասին տեղեկատվություն, քննարկվել են հուլիսի 29-ի շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանները:
Ըստ այդմ՝ ստեղծվելու են շաբաթօրյակի քարտեզները՝ ըստ համայնքների, սահմանազատվելու են մաքրման ենթակա տարածքները: Վ. Տերտերյանը նշել է, որ յուրաքանչյուր մարզի համար պետք է գույքագրել առկա տեխնիկական միջոցները, ապահովել համայնքներում աղբահավաքման և սանիտարական մաքրման համար անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում` մասնագիտացված բեռնատար մեքենաների ներգրավվածությունը նշված աշխատանքներում:
Շաբաթօրյակի արդյունավետ իրագործման հարցում կարևորելով ԶԼՄ-ների դերը նաև հանրության ակտիվ մասնակցությունը, Վ. Տերտերյանն ասել է. <<Արդյունքները, գոնե այս պահին, մեզ գոհացնում են, սակայն սա չի նշանակում, որ խնդիրը վերացել է, մենք պետք է շարունակենք այս աշխատանքները: Մենք պետք է շարունակենք մարդկանց հոգեբանության, վարքականոնի, վարքագծի վրա ազդել, որպեսզի կարևորվի շրջապատի մաքրության պահպանումը, այդ առումով նաև պատրաստվում ենք սոցիալական իրազեկման արշավ սկսել>>:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել են 1480-ը, փակման ենթակա են ևս 272 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:
Հատուկ ստեղծված http://map.transproject.am/ կայք-էջում տարբեր երանգավորմամբ նշված աղբանոցները ցույց են տալիս ս.թ. ապրիլին ՀՀ բոլոր մարզերում անձնագրավորված աղբանոցների դասակարգումը՝ ըստ փակված, նույնականացման ենթակա և սպասարկման ենթակա դառնալու:
Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

Աղբյուրը՝ mtad.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35