Նորություններ

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ,, Զվարթնոց,, հայ երգի մրցույթ-փառատոնի մասնակիցներին 28.04.2017
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ընդունեց ,, Զվարթնոց,, հայ երգի մրցույթ-փառատոնի մասնակիցներին: Շուրջ 16 տարվա պատմություն ունեցող փառատոնի կազմակերպիչը ,, Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամն է: Արագածոտնի մարզի մասնակիցները ներկայացնում էին ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքների հանրակրթական եւ երաժշտական դպրոցները: Նրանք ընդգրկված էին ,,Դասական երգ,, , ,,Ժողովրդական երգ,, , ,,Էստրադային երգ,, անվանակարգերում...

Դավիթ Լոքյանը եւ Գաբրիել Գյոզալյանը այցելեցին Թալինի տարածաշրջան 27.04.2017
ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը եւ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը ապրիլի 26-ին այցելեցին Թալինի տարածաշրջան: Նրանք եղան Արտենի եւ Արագածավան համայնքներում եւ հանդիպումներ ունեցան համայնքների, դպրոցների, մանկապարտեզների, բուժհաստատությունների ղեկավարների հետ: Քննարկվեցին համայնքներում առկա հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, նշվեցին դրանց լուծման հետ կապված հնարավորություններն ու առաջիկա անելիքները...

Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 24-ին համայն հայությունը գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր բյուրավոր նահատակների հիշատակի առջեւ: 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործված Հայոց ցեղասպանությունն, ըստ էության, ուղղված էր քաղաքակիրթ մարդկության դեմ: Ոճիր, որը ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլեւ չճանաչվեց ու չդատապարտվեց՝ այդպիսով հիմք դառնալով հետագայում նոր ցեղասպանությունների կրկնության: Հայաստանն այսօր առավել, քան երբեւէ, առաջնահերթ խնդիր է համարում ցեղասպանությունների կանխմանն ուղղված միջազգային քաղաքական կամքի դրսեւորումը...
Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարներին 20.04.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնքներ, մարզպետարաններ, կառավարություն համագործակցությանը: «Մենք համոզված ենք, որ տարածքային զարգացումը, և ընդհանրապես, մեր երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները հստակ չպատկերացնեն, չունենան զարգացման ծրագրեր, որտեղ կլինեն ոչ միայն մանկապարտեզի, տանիքի, ճանապարհի, այլև աշխատատեղերի ստեղծման, զբաղվածության խնդիրների լուծման, սեփական եկամուտներն ավելացնելու հստակ առաջարկություններ ու քայլեր...
Մարզերից ստացված առավել իրատեսական ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը սկսվել է 13.04.2017
2016 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների արդյունքներով մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթացը: Ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացվել են թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման, գյուղմթերքի վերամշակման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգիայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների ստեղծման ոլորտներին առնչվող շուրջ 140 ներդրումային ծրագրերի հայտեր...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ 07.04.2017
Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր եւ դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Սրբազնագույն այս տոնը մեկտեղվում է Մայրության եւ գեղեցկության օրվա հետ: Հայ իրականության մեջ մեծագույն հպարտություն են մայրը եւ մայրությունը՝ իբրեւ աստվածատուր մեծագույն պարգեւ: Սիրելիներս, դուք ամփոփում եք կյանքի արարման խորհուրդը: Մենք հպարտանում ենք ձեզանով, եւ անսահման է ձեր հանդեպ ունեցած մեր երախտագիտությունը: Մայրությունն ինքնին գեղեցկություն է, քնքշություն եւ անմնացորդ նվիրում: Այն իր մեջ պարունակում է արարման, հայրենասիրության, ազգապահպանության մեծագույն ներշնչանքը: Թանկագին հայուհիներ, շնորհավոր ձեր տոնը: Մաղթում եմ ձեզ լիարժեք երջանկություն, գեղեցիկ եւ ներդաշնակ կյանք: