Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեց հանձնարարականների կատարման ընթացքը եւ տրվեց նոր հանձնարարականներ

30.08.2017

Օգոստոսի 30-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Ներկայացվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները:
Առանձնակի քննարկում գնաց համայնքների բյուջեներում սոցիալական ոլորտին ուղղվող ֆինանսական միջոցների, բժշկական կենտրոնների կառավարման նոր եղանակների անցման, սնանկ ճանաչված կազմակերպությունների, մասնավորապես՝ Դայմոթեք ընկերության ճակատագրի, հարկերի հավաքագրման եւ այլ հարցերի շուրջ:
Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը զեկուցեց, որ հանրակրթական դպրոցները պատրաստ են ուսումնական նոր տարվա մեկնարկին, եւ այս առումով խնդիրներ չկան:
Բարձրացված հարցերի շուրջ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվեց նոր հանձնարարականներ: Մարզպետը հողաշինության բաժնի եւ գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության ղեկավարների հետ քննարկեց գյուղատնտեսական հողատեսակների փաստացի գույքագրման եւ դրա հետ կապված հետագա գործընթացների հարցը, հանձնարարեց եռօրյա ժամկետում այս ուղղությամբ առաջարկներ ներկայացնել:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, մարզպետը վարչության պետին հանձնարարեց ուսումնասիրել Համբերդի ջրամբարի կառուցման հնարավոր տարբերակները եւ ներկայացնել առաջարկություն:
-Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը պետք է առաջատարը լինի, քանի որ մարզը գյուղատնտեսական է,-ասաց Աշոտ Սիմոնյանը եւ վարչության պետին հորդորեց առավելագույն նախաձեռնողականություն ցուցաբերել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01