Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ գենդերային հարցերով զբաղվող մարզային մշտական հանձնաժողովի նիստը

30.08.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մարզային մշտական հանձնաժողովի նիստը: Նշելով հարցի կարեւորությունը, մարզպետն ասաց, որ գենդերային հավասարության խնդիրն առկա է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում եւ հասարակության բոլոր ուժերի համատեղ ու հետեւողական ուշադրությունն է պահանջում:
Հանձնաժողովի նախագահ, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը խոսեց գենդերային հավասարության էության մասին եւ ներկայացրեց հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները: Նշվեց, որ 2016թ ՏԻՄ ընտրություններում ակտիվացել է կին ավագանու թեկնածուների մասնակցությունը: Արդյունքում` եթե մինչ այս ընտրությունները մարզում կին ավագանու թեկնածուների թիվը 33 էր, ապա 2016թ. ընտրությունից հետո նրանց թիվն արդեն 49-ն է:
Քննարկվեցին մարզում կանանց վերարտադրողական առողջության պահպանման ուղղությամբ 2016-2017թթ. կատարված աշխատանքների, Մայրության դպրոցների գործունեության արդյունավետության, Վորլդ Վիժնի Հայաստանյան գրասենյակի կողմից առողջապահության ոլորտում հղի կանանց հետ տարվող աշխատանքների մասին հարցերը:
Հանձնաժողովի անդամների կողմից եղան առաջարկներ:
Ամփոփելով նիստում քննարկված հարցերը, Աշոտ Սիմոնյանը հանձնաժողովին հորդորեց աշխատել արդյունավետ, առկա հիմնախնդիրներին տալ գործնական լուծումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24