Նորություններ
Մարզպետն այցելեց համայնքներ 10.05.2017
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը մայիսի 10-ին այցելեց մի շարք համայնքներ: Նա եղավ Պարտիզակում, Արագածոտնում եւ Նոր Եդեսիայում: Սրանք այն համայնքներն են, որոնք գտնվում են Արզնի-Շամիրամ ջրանցքի համեմատաբար ծայրամասային հատվածներում, եւ առկա խնդիրներն էլ պայմանավորված են, հիմնականում, այդ հանգամանքով: Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում մարզպետն առանձնակի կարեւորեց ոռոգման ջրի խնդիրը, նշելով, որ այդ հարցը իրենց գործունեության մեջ առաջնային տեղ ունի...

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ: Հայ ժողովրդի համար մայիսը հաղթանակների ամիս է: Այս ամսվա բոլոր օրերի մեջ, սակայն, առանձնանում է Մայիսի 9-ը՝ իբրեւ Հայրենական Մեծ պատերազմում Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած փառահեղ հաղթանակի եւ Արցախյան պատերազմում՝ Շուշիի ազատագրման օր: Անհերքելի է Խորհրդային բանակում մարտնչող հայ մարտիկների ունեցած հերոսական մասնակցությունը եւ անմնացորդ նվիրումը հայրենիքին...

Հաղթանակի եւ խաղաղության տոնը՝ Արագածոտնում 09.05.2017
Հաղթանակի եւ խաղաղության տոնը հանդիասավոր կեպով նշեցին Արագածոտնի մարզի բոլոր համայնքներում: Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում եւ հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողների, հուշարձանների մոտ տեղի ունեցան մեծարման հանդիսություններ, տոնական միջոցառումներ: Գլխավոր տոնակատարությունը կայացավ մայիսի 9-ին՝ մարզկենտրոն Աշտարակում...
Մեծարանք՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին 06.05.2017
Արագածոտնի մարզում Հայրենական մեծ պատերազամի վետերանները մշտապես գտնվում են մարզի ղեկավարության, համայնքապետերի, մարզային, հասարակական կառույցների ուշադրության ներքո: Այդ մոտեցումը առանձնակի է դրսեւորվում տոնական առւթներով: Մայիսի 9-ի նախօրյակին՝ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ, մարզպետ Գաբրիել Գյոզալյանի որոշմամբ Հայրենական պատերազմի՝ մարզի բոլոր վետերաններին հանձնվեց դրամական խրախուսանք: Նրանք այսօր 16-ն են, ովքեր այս օրերին համապատասխան վերաբերմունք, նվիրատվություններ են ստանում նաեւ իրենց համայնքների ղեկավարների կողմից: Նշենք, որ Մայիսի 9-ին տոնական միջոցառումներ են նախատեսվում մարզի բոլոր համայնքներում:
Մայիսի 6-ին կկայանա համընդհանուր շաբաթօրյակ 04.05.2017
Գարնան գալստյան պես, ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում Արագածոտմի մարզի համայնքներում իրականացվում են սանիտարական մաքրման աշխատանքներ: Համայնքապետարաններից զատ, այդ գործում ներգրավված են պետական, մասնավոր կառույցները, հասարակական կազմակերպությունները: Այդ նպատակով հայտարարված է սանիտարական միամսյակ: Առանձնապես ուշադրության կենտրոնում են պետական եւ մարզային, համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքների, հանրային նշանակության վայրերի, հասարակական տարածքների սանիտարական վիճակը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով, ի լրոմն այդ ամենի, առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 6-ին հայտարարված է համընդհանուր շաբաթօրյակ...
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում ապրիլ ամսին գրանցված ծնունդների մասին 04.05.2017
Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ.ապրիլ ամսին գրանցվել է 65 ծնունդ: Նրանցից 33-ը աղջիկ է, 32-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 19 ծնունդ՝ 14 աղջիկ, 5 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 26 ծնունդ, 11 աղջիկ, 15 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 15 ծնունդ, 6 աղջիկ, 9 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 5 ծնունդ, 2 աղջիկ, 3 տղա: