Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրդեհ Բյուրական համայնքի հարակից անտառում. մարզպետ Սշոտ Սիմոնյանը տեղում հետեւում է հրդեհաշիջման աշխատանքներին

03.09.2017

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի հարակից անտառում հրդեհ է բռնկվել:
Ահազանգը ստանալուն պես՝ դեպքի վայր են ժամանել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Բյուրականի համայնքապետ Զարզանդ Բաբայանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջների, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի, նախնական տվյալների համաձայն՝ Ժամը 17:00-ի դրությամբ հրդեհի վայրում առկա է հրդեհի 3 օջախ: Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ եւ 8 մարտական հաշվարկ: Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:
Ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան. կան պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում է 80 հա:

Ժամը 23:00-ին դեպքի վայրում էին գտնվում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում է 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա:
Նշենք, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում առկա է քամի, որը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 136 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14