Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա և Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ

31.08.2017

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Խոսքս ուղղում եմ բոլորին, քանզի այս տոնը ամենքինս է: Գիտելիքը ուժ է, առանց որի անհնար է առաջ ընթանալ, նոր և առաջադեմ նվաճումների հասնել: Գիտելիքը անփոխարինելի զենք է հատկապես մեր ժողովրդի համար, քանզի աներկբա է, որ գիտության ամենատարբեր ոլորտներում ունեցած նվաճումներով մենք մրցում ենք մեծամեծ տերությունների հետ, միջազգային ասպարեզում ճանաչելի ու ներկայանալի դարձնում մեր հայրենիքը: Եվ ամենևին պատահական չէ, որ Գիտելիքի օրը նշում ենք հենց սեպտեմբերի 1-ին, ուսումնական նոր տարվա առաջին իսկ օրը:
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, կրթության գործընթացում ներգրավված մեր գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ: Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի գիտելիքների ձեռքբերման, կրթության ու դաստիարակության նորանոր նվաճումների, հաջողությունների, առաջընթացի և հաղթանակների տարի:
Բարի երթ ձեզ՛ նոր ուսումնական տարում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35