Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնը մասնակցեց  ,,Տարեցների հանրապետական խաղեր ,, մրցույթին

Արագածոտնը մասնակցեց ,,Տարեցների հանրապետական խաղեր ,, մրցույթին 11.09.2017

Սեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված ,,Տարեցների հանրապետական խաղեր ,, մրցույթը: Արագածոտնի մարզը մրցույթին մասնացկեց իր թիմով, որտեղ ընդգրկված էր 63-ից բարձր տարիք ունեցող 10 մասնակից՝ 6 տղամարդ և 4 կին։ Նրանք լավ էին նախապատրաստվել մրցույթին եւ զգալի հաջողություններ գրանցեցին: Դարթս եւ կարճ նարդի մարզաձեւերից մարզի թիմը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, շաշկի մարզաձեւից՝ 3-րդ հորիզոնականը: Ընդհանուր հաշվարկով 10 մարզերի և Երևան քաղաքի մեջ Արագածոտնը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզում և ծանոթացել ֆերմերային տնտեսության ու շոկոլադի արտադրության ծրագրերին

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզում և ծանոթացել ֆերմերային տնտեսության ու շոկոլադի արտադրության ծրագրերին 09.09.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականի ընթացքում կազմել է շուրջ 39.459 մլրդ դրամ, որը հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի 2.8 տոկոսն է....

Բյուրականի հրդեհը մեկուսացված է. մեկնարկել է հետմարման փուլը 08.09.2017

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման շտաբի հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է և սկսել են իրականացվել հետհանգեցման աշխատանքներ:

Բյուրականի մոտ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 07.09.2017

Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ի դրությամբ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են 146 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ): Աղբյուրը՝ mes.am

Հրդեհաշիջմանը ներգրավվել է ուղղաթիռ (թարմացված)

Հրդեհաշիջմանը ներգրավվել է ուղղաթիռ (թարմացված) 06.09.2017

Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք: Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող: Դեպքի վայրում շարունակում է հրդեհաշիջման աշխատանքներին հետեւել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը....

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում օգոստոս ամսին գրանցված ծնունդների մասին 06.09.2017

Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ. գրանցվել է 72 ծնունդ: (Հուլիսին այդ թիվը 75 էր): Նրանցից 38-ը աղջիկ է, 34-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 27 ծնունդ՝ 15 աղջիկ, 12 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 21 ծնունդ, 12 աղջիկ, 9 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 21 ծնունդ, 9 աղջիկ, 12 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 3 ծնունդ, 2 աղջիկ, 1 տղա:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-01 17:47:26