Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրդեհաշիջմանը ներգրավվել է ուղղաթիռ (թարմացված)

06.09.2017

Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր:
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք:
Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող: Դեպքի վայրում շարունակում է հրդեհաշիջման աշխատանքներին հետեւել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:
05.09-ին, Ժամը 19:00-ի դրությամբ դեպքի վայրում էր գտնվում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 168 փրկարար ծառայող (19 մարտական հաշվարկ, 7 օժանդակ ավտոմեքենա), «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման 10 աշխատակից, Բյուրական և Օրգով գյուղերից 20 բնակիչ, 1 տրակտոր և Բյուրական գյուղից 2 ջրատար ավտոմեքենա (քաղաքացիական):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34