Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը

06.02.2018


Փետրվարի 6-ին կայացավ ՀՀ Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցում էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուներ, հաշմանդամությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ներառական դպրոցների տնօրեններ:
Քննարկվեցին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի, Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրի մասին հարցերը եւ ոլորտում իրականացվող այլ ծառայություններին առնչվող խնդիրներ:
Մասնակիցները քննարկված հարցրերի շուրջ կատարեցին իրենց հարցադրումները: Բոլոր դիտարկումների եզրահանգումը մեկն էր՝ համակարգում առկա խնդիրները բազմաթիվ են, որոնք բոլորն էլ կարեւոր եւ առաջնային են: Դրանք արագ լուծելի են, եթե կա ցանկություն, կամք, միասնական մտածելակերպ եւ գործունեություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14